Դատարանը բավարարել է «Եռաբլուրի գործով» քրեական հետապնդում չհարուցելու դեմ փաստաբանի բողոքը
Блогосфера«Եռաբլուրում» ոստիկանների կողմից բռնության ենթարկված՝ զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրել է․
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, բավարարեց «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ իմ կողմից ներկայացված բողոքը և վերացրեց ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը»։