Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ ու հավատ տա բոլորիս. Սարգսյան
БлогосфераՀՀ 4-րդ նախագահը շնորհավորել է Սուրբ Հարության տոնը.
«Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:
Այս տոնի մեջ մեծ խորհուրդ ու մարդասիրություն կա.
Աստծո Միածին որդին հարություն առավ. վերածնվեց՝ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը միշտ ուժեղ են ցավից, չարից ու խավարից:
Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։