Ռևանշը, միևնույն է, լինելու է, այնպես, ինչպես պատիժն ու անեծքը` բոլոր դավաճաններին. Արտակ Զաքարյան
БлогосфераՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դադիվանք (մ.թ. 9-13 դարեր):Ազատագրվել է 1993թ. մարտի 31-ին` հարյուրավոր նվիրյալների կյանքի ու ազատամարտի գնով:
27 տարի շարունակ վերականգնվել, վերաօծվել, կենդանության հայեցի շունչ, պաշտպանություն և հանրահռչակում է ստացել բազմաթիվ հայորդիների ջանքերի շնորհիվ:
Դե յուրե, այնուհետ դե ֆակտո, թշնամուն է հանձնվել 2020թ. նոյեմբերի 9-ին և 25-ին, հայտնի դավաճանի կողմից` մի խումբ դավաճանների քաղաքական աջակցությամբ:
Հայկական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ղազանչեցոցի և հազարից ավելի այլ եկեղեցիների զանգերից յուրաքանչյուրն ինչ-որ մի օր նորից կարող են ազդարարել Արցսխում Քրիստոնեության վերադարձի զանգերը:
Ռևանշը միևնույն է լինելու է, այնպես ինչպես պատիժն ու անեծքը բոլոր դավաճաններին»: