Նիկոլն ուրախ-ուրախ գնացել է Բրյուսել, որովհետև նրանցից է կախված իր անվտանգային երաշխիքները․ Զաքարյան
БлогосфераՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Աշխարհում ստեղծված այս իրավիճակում, ոչ Արևմուտքից, ոչ էլ այլ տեղերից, որևէ դրական բան առայժմ սպասել չի կարելի: Հատկապես այս դավաճան և ապիկար իշխանությունների պարագայում:
Վերջին վեց տարիներին Արևմուտքից ստացված քաղաքական «աջակցությունը» եղել է «թավշյա հեղափոխությունը», Արցախի հայաթափումը, քաղբանտարկյալների գոյությունը, ժողովրդավարության ռեգրեսը, և մեր միակ լավ թե վատ` դաշնակցի հետ հարաբերությունների վատացումը: Արևմուտքի հաջորդ նվերը լինելու է ամենածանր պահին հայ ժողովրդին անվտանգությունյան «երեք մատի» կոմբինացիա ցուցադրելը (ինչպես եղել է միշտ):
Նիկոլն ուրախ-ուրախ գնացել է Բրյուսել, որովհետև նրանցից է կախված իր հետպաշտոնավարման անձի անվտանգային երաշխիքները: Մյուսներն ինչի՞ համար են հրճվում` չեմ հասկանում: Գուցե ուրախացել են, որ փողի անու՞ն են լսել: Փողի մոլուցքով տարված, այս մի բուռ ազգի գլխին նոր փորձանք են բերելու, իսկ փողը` միևնույն է հարց չի լուծելու: Արցախում էլ շատ փող ու ռեսուրս կար, բայց Արցախը հայաթափեցին: Անվտանգության իրական երաշխիք: Ահա թե ինչ է հիմա պետք մեզ դրսից: Իսկ Բրյուսելը հստակ ակնարկեց, որ խացաղությանն ու անվտանգությանը չի վերաբերելու այսօրվա հանդիպումը:
«...Ուր հեղափոխություն, այնտեղ հայություն։ Բայց իբրև «ական» ՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ (Իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է։ Թաթա՞րն իր մոտը՝ սպասեց ռուսին, ռու՞սը եկավ՝ աչքը եվրոպացուն էր։ Եկա՞վ անգլիացին՝ դարձյալ ռուսին էր սպասում։ Ռու՞սն է գալիս՝ չի ընդունում...
... Մի ձեռքը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում, հիմքից քանդելու)։ Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում... »:
Սա հատված է Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» հրապարակումից (1920թ): Հիմա ասեք, որ Դեմիրճյանը սխալվել է: Չեք կարող:
Քանի դեռ մենք միամիտ ենք ու անմիաբան, իսկ մեր քաղաքական դաշտում անպատիժ են դավաճանները, հետևաբար բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները մեզ օգտագործելու են իրենց շահերի համար ու վերջում թողնեն բախտի քմայաճույքից:
Մեր բախտն ու խելքը միմյանց հետ միշտ եղել են հակադարձ համեմատական կապի մեջ»: