Հայաստանը հինավուրց քաղաքակրթություն է ու չի կարող կոտրվել բարբարոսների առջև. Վարդան Ոսկանյան
БлогосфераԱյսօր այցելեցինք Հայաստանի Լանջանիստ գյուղի շրջակա պատմական հուշարձանները, որոնք մեր նախնիների գողտրիկ ու հիասքանչ քաղաքակրթական ջանքի և խիզախման արդյունք են՝ թվագրվող առնվազն 9-րդ դարից, իսկ Սպիտակավանքը՝ 1301թ.-ից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով.
«Ուշ միջնադարում տարածքի հայաթափումից հետո այստեղ ինչ-որ ժամանակ դեգերել է նաև ղադրլու անունով ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, որը թեկուզ մեկ քաղաքակրթական հետք չի թողել։
Հայաստանը հինավուրց քաղաքակրթություն է ու մշակույթ, և ոչ մի դեպքում չպետք է ու չի կարող կոտրվել և նվաստանալ բարբարոսների առջև»։