Երբ Հայաստանում կդիտվի Արեգակի մասնակի խավարում
БлогосфераԱրեգակի ամբողջական խավարումը ՀՀ-ին ամենամոտ կլինի Եգիպտոսում 2027 թվականի օգոստոսի 2-ին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այդ օրը Հայաստանում կդիտվի Արեգակի մասնակի խավարում և Լուսինը կծածկի Արեգակը 45%-ի չափով:
Արեգակի ամբողջական խավարումը ՀՀ-ում կդիտվի միայն 36 տարի անց՝ 2060 թվականի ապրիլի 30-ին»,– գրել է նա: