Глава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегой Израиль объявил о смерти Хасана Насраллы Лавров и Аракчи обсудили ситуацию на Южном Кавказе Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войны Организация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом Эчмиадзине В Армении появится новое единое учебное заведение при МВД 4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный Карабах Вице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нет Правительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млн Рубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношений Главы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерства Израиль не принял предложение США и Франции установить режим прекращения огня 

«Խաղաղ ատոմն»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակետում

Общество

Վահէ Դաւթեան, քաղաքական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր.

Հայկական ԱԷԿ-ը (Ատոմային Էլեկտրակայան) հետեւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան յանձնարարականներին եւ հրահանգներին, սերտօրէն համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ լուրջ աշխատանք տանում ԱԷԿ-ի անվտանգութեան առումով, որոշ ժամանակ առաջ յայտարարել է Ատոմային էներգիայի գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին` արձագանգելով Անգարայից կազմակերպութեանը հասցէագրուած նամակին` միջոցներ ձեռնարկել օբիեկտի փակման ուղղութեամբ խնդրանքով: Անցած Մայիսին պարոն Գրոսսին կայանի շահագործման հարցերը քննարկել է Հայաստանի արտգործնախարարի հետ:

Հայաստանի էներգետիկ համալիրի կենտրոնական խնդիրներից մէկը շարունակում է մնալ միջուկային էներգետիկայի զարգացման ռազմավարական սցենարի բացակայութիւնը: 2000-ական թուականներից սկսած՝ հանրապետութեան կառավարութիւնը ոչ միանշանակ մօտեցում է ցուցաբերել «խաղաղ ատոմի» զարգացման ուղղութեամբ՝ մէկ նախապատուութիւնը տալով աւանդական (մեծ) հզօրութեան միջուկային էներգաբլոկի կառուցմանը, մէկ խթանելով փոքր մոդուլային ռէակտորների կառուցման ծրագրերը, մէկ ամբողջովին հաւատարիմ մնալով «միջուկային լիբերալիզմի» քաղաքականութեանը, որի շրջանակներում միջուկային էներգետիկան պետութեան կողմից չի դիտարկւում որպէս էներգետիկ զարգացման գերակայ ուղղութիւն։ Եւ այսօր մենք հետեւում ենք կառավարութեան բաւական լղոզուած մօտեցումներին հայկական «խաղաղ ատոմի» ապագայի վերաբերեալ, որը գնալով աւելի յաճախ է դիտարկւում ոչ թէ որպէս ռազմավարական ռեսուրս եւ անվտանգութեան գործօն, այլ որպէս էլեկտրաէներգետիկական արտադրութեան հերթական օբիեկտ: Դրա վկայութիւնն են, օրինակ, պաշտօնական յայտարարութիւններն այն մասին, որ 2023-ին Հայաստանում արեւային էլեկտրակայաններն իրենց հզօրութեամբ գերազանցել են Հայկական (Մեծամորի) ատոմակայանի հզօրութիւնը, փաստ, որը պաշտօնական Երեւանը ներկայացնում է որպէս կարեւոր ձեռքբերում, որն անհրաժեշտ է ամրագրել առաջիկայ տարիներին։ Մասնաւորապէս, մինչեւ 2030-ը Հայաստանի կառավարութիւնը նախատեսում է հանրապետութեան էներգետիկ հաշուեկշռում արեւային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի։ Սակայն եթէ արեւային էներգետիկայի հետ կապուած, տեսնում ենք, կան որոշակի, քանակապէս չափելի պլաններ եւ կանխատեսումներ, ապա նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասով բացակայում է որեւէ յստակութիւն։ Միակ բանը, որի մասին կարելի է վստահօրէն ասել, այն է, որ «Ռոսատոմի» կողմից իրականացուած արդիականացման աշխատանքները թոյլ են տալիս կայանի շահագործման ժամկէտը երկարացնել մինչեւ 2036-ը, ինչի համար ներկայումս նախապատրաստւում են անհրաժեշտ փաստաթղթերը:

Միեւնոյն ժամանակ, այսօր արդէն անհրաժեշտ է որոշել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման սցենարը՝ հաշուի առնելով, որ դրա կառուցման համար (եթէ ընտրութիւն կատարուի յօգուտ աւանդական հզօրութեան բլոկի) կը պահանջուի մօտ 10 տարի եւ 5-6 միլիար տոլարի ներդրում: Այս հարցում ռազմավարական որոշում կայացնելը մարտահրաւէր է Հայաստանի անվտանգութեանը։ Եւ ոչ միայն էներգետիկ։

Հայաստանի էներգետիկ համալիրում միջուկային էներգետիկայի տեսակարար կշիռն ու տեղը հասկանալու համար նշենք՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկումից ի վեր նրա տեսակարար կշիռն էներգետիկ հաշուեկշռում կայուն բարձր է մնացել. 1995-2016-2017 թթ. ՀԱԷԿ-ի տեսակարար կշիռն երկրի ընդհանուր էներգետիկ հաշուեկշռում կազմել է մօտ 40%, սակայն վերջին տարիներին կրճատուել է մինչեւ 30%, ինչը հիմնականում կապուած է համալիր վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օբիեկտի կանգառների հետ: Իրականացուած արդիականացման աշխատանքների արդիւնքում կայանի դրուածքային հզօրութիւնը 407 ՄՎտ-ից հասել է 448,2 ՄՎտ-ի: 2023-ի արդիւնքներով Հայաստանում արտադրուել է 8,845 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 3,5%-ով ցածր է 2022-ի ցուցանիշից՝ 9,165 մլն կՎտ/ժ։ Յատկանշական է՝ արտադրութեան բոլոր տեսակները, բացառութեամբ արեւային, անկում են գրանցել. ՋԷԿ-երում արտադրութիւնը նուազել է 4,2%-ով, ՀԱԷԿ՝ 4,8%-ով, ՀԷԿ-երինը՝ 15,2%-ով։ Միեւնոյն ժամանակ, արեւային էլեկտրակայաններում արտադրութեան աճը կազմել է 55%: Այսպիսով, 2023-ին էլեկտրաէներգիայի արտադրութեան մէջ արեւային էլեկտրակայանների տեսակարար կշիռը կազմել է 8,7 տոկոս, 41 տոկոս՝ ջերմային էլեկտրակայաններից, 31 տոկոս՝ ՀԱԷԿ։

Ի դէպ, սխալ է գնահատել միջուկային էներգետիկան բացառապէս էլեկտրաէներգիայի արտադրութեան տեսնակիւնից՝ ներքին պահանջարկը բաւարարելու նպատակով։ Կրկնակի սխալ է նման մօտեցումը Հայաստանի նկատմամբ, որը Հարաւային Կովկասի միակ երկիրն է, որն ունի միջուկային հզօրութիւններ։ Ատոմակայանի առկայութիւնը Հայաստանի համար իւրատեսակ ռազմավարական կարգավիճակ է, ազգային անվտանգութեան առանցքային գործօններից մէկը, որն ապահովում է ոչ միայն էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը ներքին շուկայ, այլեւ թոյլ է տալիս իրականացնել ինքնուրոյն արտահանման ռազմավարութիւն՝ ոլորտ, որտեղ լուրջ հակասութիւններ են նկատւում։ Գլխաւորը, թերեւս, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն է (2022-ի Փետրուար)։

 

Ազատականացման ծրագիրն անդրադառնում է նաեւ արտահանման-ներմուծման ոլորտներին, ինչի արդիւնքում անհրաժեշտ լիցենզիաներ ստացած մի շարք առեւտրական ընկերութիւններ այսօր հնարաւորութիւն ունեն Հայաստան էլեկտրաէներգիա ներկրել հիմնականում հարեւան վրացական շուկայից (2023-ի Յունուար-Նոյեմբեր ամիսներին Վրաստանը Հայաստան է արտահանել 78,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 4,1 մլն ԱՄՆ տոլարով): Եւ դա այն դէպքում, որ Հայաստանն ունի արտադրական հզօրութիւնների աւելցուկ, եւ ինքը պէտք է միտուած լինի արտահանման ռազմավարութեան զարգացմանը։ Գտնուելով հայկական տնտեսութեան համար հսկայական վարկային բեռի տակ (տարբեր գնահատականներով՝ մինչեւ 1 մլրդ ԱՄՆ տոլար) հայկական էներգահամակարգը պէտք է արտաքին շուկաներ դուրս գալու ուղիներ փնտռի իր ՕԳԳ-ն բարձրացնելու նպատակով՝ ներքին սակագների վրայ վարկային բեռի հետագայ նուազեցմամբ։ Այս հակասութիւնը երեւում է նաեւ հայկական իշխանութիւնների կողմից ընդունուող կառավարող փաստաթղթերում։ Այսպէս, մինչեւ 2040-ը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում, ի թիւս այլոց, ընդգծուած են երեք առաջնահերթ ուղղութիւններ․ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկէտի երկարաձգում եւ միաժամանակ նոր էներգաբլոկի կառուցում (առանց հզօրութեան նշման), «Հիւսիս-հարաւ» էլեկտրաէներգետիկական միջանցքի կառուցում (Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան) եւ էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացում: Հակասութիւնը՝ տարածաշրջանում կոշտ աշխարհատնտեսական մրցակցութեան ժամանակակից պայմաններում, որը յաճախ առանձնանում է շատ արխայիկ պրոտեկցիոնիզմով, արտահանումը մեծացնելու նպատակով միջազգային էլեկտրաէներգետիկական միջանցքներին ինտեգրումը գրեթէ անհնար է թւում ազատականացուած շուկայի առկայութեան դէպքում։ Դրա մասին են վկայում նաեւ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերների էլեկտրաէներգետիկական շուկաների ազատականացման ընդունուած, սակայն միայն մասամբ իրականացուած ծրագրերը։ Նշենք՝ 2023-ին Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը կրճատուել է 23,4 տոկոսով, միտում, որը շարունակւում է նաեւ ընթացիկ տարում։

Այնպէս որ, եթէ Հայաստանի էներգաանվտանգութեան մակարդակի բարձրացման կարեւոր պայմաններից մէկը «Հիւսիս–հարաւ» էլեկտրաէներգետիկական միջանցքին ինտեգրումն է (որի վերաբերեալ քառակողմ համաձայնագիր ստորագրուել է 2016-ին), ապա էլեկտրաէներգիայի արտահանման ապահովման համար կայուն գեներացիայի օբիեկտ հանդիսացող ԱԷԿ–ի առկայութիւնը եւս պէտք է դիտարկել որպէս առաջնահերթութիւն: Վերջինս յատուկ նշանակութիւն է ստանում դէպի Իրան (մասնաւորապէս՝ էներգակիրների պակաս ունեցող հիւսիսային նահանգներ) արտահանումը մեծացնելու անհրաժեշտութեամբ պայմանաւորուած, որի հետ Հայաստանը «էներգետիկ երկխօսութիւն» է իրականացնում «3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 1 խմ բնական կազի դիմաց»բանաձեւով։ «Հիւսիս-հարաւ» միջանցքի շրջանակներում Իրանի եւ Հայաստանի միջեւ կառուցուող երրորդ էլեկտրահաղորդման գիծը կարող է գրեթէ եռապատկել նշուած բարտերով մատակարարումների ծաւալները՝ յատկապէս հաշուի առնելով Իրան–Հայաստան կազատարի ոչ ամբողջութեամբ օգտագործուող թողունակութիւնը (հզօրութիւնը՝ տարին 2,3 մլրդ խմ), ներմուծւում է լաւագոյն դէպքում 400-ից մինչեւ 500 մլն խմ):

Լինելով Հայաստանի էներգետիկ անվտանգութեան ապահովման երաշխաւորը՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն այսօր հանդիսանում է մի շարք արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական մրցակցութեան կիզակէտը, որոնք այս կամ այն կերպ շահագրգռուած են Հարաւային Կովկասի տարածաշրջանում իրենց ազդեցութեան մեծացմամբ: Դրանցից պէտք է առանձնացնել առաջին հերթին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իսկ երկրորդական հետաքրքրուողներից ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս Հնդկաստանը, Ֆրանսան եւ Հարաւային Քորիան։ Սակայն այս երեք պետութիւնների մօտ կոնկրետ կոմերցիոն առաջարկների բացակայութեան պատճառով անդրադառնանք ռուսական եւ ամերիկեան առաջարկներին։

Հայկական ատոմակայանը, լինելով խորհրդային ժառանգութիւն, գերազանցապէս տեղաւորւում է քաղաքացիական միջուկային օբիեկտների կառավարման ռուսական մոտէլի մեջ։ 2003–2013 թթ. կայանը գտնուել է Интер РАО ЕЭС-ի, իսկ դրան յաջորդած ժամանակահատուածում՝ ՀՀ կառավարութեան հաւատարմագրային կառավարման ներքոյ: Յատկանշական է՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը հնարաւոր է դարձել Մոսկուայի ֆինանսական աջակցութեան շնորհիւ. խօսքը 2015-ին ստորագրուած Երեւանին 270 մլն եւ 30 մլն տոլար դրամաշնորհային միջոցներ տրամադրելու միջկառավարական պայմանագրի մասին է։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ վարկը տրամադրուել է Երեւանի համար բաւական յարմարաւէտ պայմաններով (տարեկան 3,5%), 2020-ի ամրանը, արդէն վարչապետ փաշինեանի օրօք, Հայաստանի կառավարութիւնը որոշում ընդունեց հրաժարուել ռուսական վարկի մնացած մասից (մօտ 107 մլն ԱՄՆ տոլար)՝ աշխատանքներն աւարտելու համար յատկացնելով պետական վարկ: Եւ նոյնիսկ այդ դէպքում կայանում արդիականացման աշխատանքների հիմնական կապալառուն «Ռոսատոմի» դուստր ձեռնարկութիւնն էր՝ «Ռուսատոմ Սերվիսը»։ Եւս մէկ անգամ նշենք՝ իրականացուած աշխատանքների շնորհիւ ներկայումս պատրաստւում է որոշում օբիեկտի շահագործման ժամկէտը մինչեւ 2036-ը երկարաձգելու մասին: Այսօր ռուսական պետական կորպորացիան Երեւանին առաջարկում է 1200 Մվտ (ВВЭР-1200) հզօրութեամբ միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծ՝ Լենինկրատի ԱԷԿ-ի նմանութեամբ: Դրան զուգահեռ իր առաջարկով հանդէս է գալիս նաեւ Ուաշինկթընը։ Ճիշդ է, ի տարբերութիւն Մոսկուայի, ամերիկեան տարբերակը դեռեւս քանակական չափում չունի. խօսքը միայն փոքր մոտուլային ռէակտորի կառուցման մասին է՝ առանց կոնկրետ նախագծային հզօրութեան նշման։ Սակայն կարեւոր է մէկ այլ բան. ներկայումս աշխարհում գոյութիւն ունի միայն երկու երկիր, որոնք կառուցել եւ շահագործում են մոտուլային ռէակտորներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ առաջին մոտուլային ռէակտորների գործարկումը սպասւում է 2030-ին: Այնուամենայնիւ, այս հեռանկարը նոյնպէս հարցականի տակ է՝ հաշուի առնելով արտադրութեան հաշուարկուած բարձր արժէքը:

Ուաշինկթընի առաջարկած նախագիծը բաւականին կասկածելի է թւում, իսկ եթէ իրերն իրենց անուններով կոչենք՝ վտանգաւոր։ Ռիսկը կայանում է նրանում, որ առաջարկելով Երեւանին իրագործել մոտուլային ռէակտորների կառուցման նախագիծը եւ չունենալով դրա շահագործման փորձ, Ուաշինկթընն, ըստ էութեան, Հայաստանի էներգահամակարգը դիտարկում է որպէս դրանից բխող բոլոր սպառնալիքներով փորձերի իւրատեսակ տարածք։

Այսպիսով, Հայաստանին անհրաժեշտ է աւանդական հզօրութեան ԱԷԿ՝ «խաղաղ ատոմ» զարգացնող պետութեան կարգավիճակը պահպանելու համար։ Վերջինս յատկապէս կարեւոր է թւում՝ հաշուի առնելով Անգարայի եւ Պաքուի կողմից Հայկական ԱԷԿ-ի վրայ պարբերական յարձակումները, որոնք Երեւանին մեղադրում են տարածաշրջանի համար իբր բնապահպանական ռիսկեր ստեղծող օբիեկտի շահագործման մէջ։ Եւ թէեւ նման տեղեկատուական յարձակումները հեշտութեամբ մերժւում են ինչպէս ՄԱԳԱՏԷ-ի, այնպէս էլ միջազգային փորձագիտական հանրութեան կողմից (ինչպէս ռուսական, այնպէս էլ արեւմտեան), ամէն անգամ դրանք աւելի ու աւելի բարդ բնոյթ են ստանում՝ միաժամանակ վկայելով այն մասին, վերն արդէն նշուեց, որ Հայկական ԱԷԿ-ը հանրապետութեան Ազգային անվտանգութեան առանցքային գործօններից մէկն է։

Ինչ վերաբերում է հայկական «խաղաղ ատոմի» զարգացման սցենարներին, ապա, տեսանելի է, Երեւանը պէտք է ընտրութիւն կատարի յօգուտ «Ռոսատոմի» առաջարկի, սակայն միայն այն «Հիւսիս-հարաւ» միջազգային էլեկտրաէներգետիկական միջանցքի հետ զուգակցելու պայմանով, որին ինտեգրուելը Հայաստանին խոստանում է ինչպէս տնտեսական, այնպէս էլ երկարաժամկէտ ռազմավարական օգուտներ։

Թարգմանութիւնը՝ ԳՄ-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Блинкен выразил Китаю обеспокоенность из-за поддержки РоссииИзраиль утверждает, что убил лидера «Хезболлах» и с тех пор находится в состоянии повышенной готовностиКомиссия по нацбезопасности парламента Ирана провела внеочередное заседание по событиям в ЛиванЗеленский представил Трампу «план победы»В Армении воздух станет холоднее на 2-4 градусаУщерб, нанесенный тайфуном «Яги» Вьетнаму, составил 3,31 млрд. долларовAl Jazeera: После ударов по Ливану в Израиле наблюдается рост популярности НетаньяхуИран запросил экстренный саммит ОИС в связи с израильскими атаками в Ливане и ПалестинеГлава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегойЧисло жертв взрыва на АЗС в пригороде Махачкалы достигло 12 человекИзраиль объявил о смерти Хасана НасраллыБелоруссия и Россия планируют подписать договор о гарантиях безопасностиОбсуждение на тему «Президентские выборы в США и их влияние на постсоветское пространство»Байрамов и Бербок обсудили двусторонние отношения и ситуацию на Южном КавказеСарик Андреасян лишился водительских прав за езду в нетрезвом виде: Он уверяет, что это происки зависитниковЛавров и Аракчи обсудили ситуацию на Южном КавказеУмерла британская актриса Мэгги Смит. Она сыграла Минерву Макгонагалл в «Гарри Поттере» и графиню из «Аббатства Даунтон»Китайская армия проводит военно-морские и военно-воздушные учения в Южно-Китайском мореВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 СЕНТЯБРЯБыли, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войныАрмен Григорян представил Саймону Мордью подходы Армении к установлению мира в регионеОрганизация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом ЭчмиадзинеВ Армении появится новое единое учебное заведение при МВДГалстанян: Не забуду во имя Армении и не прощу во имя АрцахаThe Economist: Зеленский собирается провести президентские выборы в 2025 году для укрепления своей властиПредставитель Всемирного банка описала перспективы горнодобывающей промышленности в АрменииАндраник Кочарян: Нам нужно идти к миру4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный КарабахВ Армении планируют создать необходимые условия для надлежащей работы ВПКТайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНРГендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для АрменииТема Геноцида армян включена в программу уроков истории в школах крупнейшего штата АвстралииСоединенные Штаты привержены сотрудничеству с правительством Армении, чтобы помочь людям, потерявшим свой дом и средства к существованию. Посол США посетила ЕраблурВ Молдове заблокировали семь прокремлевских сайтовБоррель заявил, что война в Ливане стала бы угрозой для стабильности и безопасностиАрарат Мирзоян выразил соболезнования Абдалле Бу Хабибу в связи со смертью граждан ЛиванаЦены на нефть опускаются и завершают неделю существенным снижениемВице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нетМгер Григорян: В армяно-российских отношениях есть проблемыПентагон: США закупят для Украины зенитные ракеты, бомбы и дроныБайден: Россия не победит в этой войне, Украина победитСамвел Шахраманян в сопровождении арцахцев посетил военный пантеон «Ераблур» в ЕреванеЗеленский встретился с Байденом и Харрис в ВашингтонеЕраблур посетили высшие должностные лица Армении: в Пантеоне сосредоточены полицейские силыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 СЕНТЯБРЯРечь премьер-министра Пашиняна на 79-й сессии Генеральной Ассамблеи ООНИнформация о скоплении грузовиков на границе Грузии и Армении не соответствует действительности: КГДПравительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млнРубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношенийБайден поручил Пентагону направить Украине полный пакет одобренной помощи
Самое популярное