Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
БлогосфераԻրենք իրենց մխիթարում են. ասում են՝ դե մի 50 հոգի են, դե մի 300 հոգի են, շատ չեն, ոչինչ, շարժումը կհասնի ինչ-որ մի աստիճանի, հետո դանդաղ կմարի, կգնա: Այո, կմարի, խոստանում եմ, որ կմարի: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադարձավ նրան, որ դրոնով նկարահանել են իրենց երթը եւ ծաղրանքով գրել, որ 50 հոգի մարդ են:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարժման ելած բարձրաստիճան հոգեւորականները, այդ թվում Բագրատ Սրբազանը Աստվածաշնչից չեն խոսում, քրիստոնեական թեմաներ չեն արծարծում, Սրբազանն արձագանքեց. «Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն: Հոգեւոր իմաստով կախվեն: Երբ մարդն ասելիք չունի, ավելի լավ է լուռ մնա, քան թե ինչ-որ բաներ ասի: Ասում է՝ խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք: