Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11–ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրվարույթ է հարուցվել․ Դանիելյան
БлогосфераԱյսօր ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 12 հոգի, որից 11 հոգին ազատ է արձակվել, իսկ մեկ հոգու նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք տեր ենք մեր հայրենիքին․ մեր առջև փակ դռներ չկան, սա մեր վերջին հնարավորությունն է։ Սա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր սկիզբ առած պայքարի համար»,- նշել է պատգամավորը։