Իլոն Մասքը 2,64 միլիարդ դոլար Է ծախսել Twitter-ի բաժնետոմսերը գնելու համար
ԱՄՆԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը 2,64 միլիարդ դոլար Է ծախսել Twitter Inc-ի բաժնետոմսերը գնելու համար: Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողով (SEC) են ներկայացվել ապրիլի 5-ի երեկոյան:
Ընդ որում՝ նոր փաստաթուղթը միլիարդատերը ներկայացրել Է 13D ձեւով, ինչը նշանակում Է, որ ներդրողը մտադրվում Է ակտիվ մասնակցություն ունենալ ընկերության աշխատանքին: Նախորդ փաստաթուղթը , որն ուղարկվել Է ապրիլի 4-ին, Մասքը տվել Է 13G ձեւով, որը ենթադրում Է ընկերությունում պասիվ բաժնի գրանցում, ինչը նշանակում Է, որ ներդրողը չի մտադրվում հսկողություն իրականացնել, նշում Է CNBC-ն: Ապրիլի 5-ի տվյալներով՝ Մասքին պատկանում Է Twitter-ի 73,115 միլիոն բաժնետոմս կամ 9,1 տոկոսը:
Ապրիլի 5-ին Twitter-ի բաժնետոմսերի սակարկությունների փակման պահի դրությամբ Մասքի բաժինը գնահատվում Էր 3,73 միլիարդ դոլար: Մասքն սկսել Է բաժնետոմսեր գնել հունվարի վերջից եւ գործարքները կատարել Է գրեթե ամեն օր: Առավել խոշոր գործարքը ներդրողը կատարել Է փետրվարի 7-ին. նա գնել Է 176 միլիոն դոլար գումարի ավելի քան 4,8 միլիոն բաժնետոմս, հետեւում Է փաստաթղթերից:
Մինչդեռ նախօրյակին հայտնի Է դարձել, որ Մասքը մտնելու Է Twitter-ի տնօրենների խորհրդի կազմի մեջ: Առայժմ նա խորհրդի անդամ Է, ընկերությունում նրա բաժինը չի կարող գերազանցել 14,9 տոկոսը: Անցած շաբաթ Մասքն ընկերության հարթակի իր օգտահաշվում հայտարարել Է, որ իրեն չի բավարարում այդ սոցցանցի մոտեցումը խոսքի ազատության նկատմամբ եւ ինքը «լրջորեն մտածում Է» նոր հարթակ ստեղծելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: