Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. Պետդեպ Wanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղություն Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ Սուրենյանց Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին Տարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի Երևանում Մատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքում ՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմ 

Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ. «Հետք»

Հասարակություն

«Հետքը» գրում է․

2024 թվականի փետրվարին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար գնում է արվել՝ գնանշման հարցում ընթացակարգով, որին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Սասուն Ղուլունցը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբայրն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը 12 մլն 335 հազար դրամ է եղել։ Բացի այս ԱՁ-ից, Սասուն Ղուլունցին է պատկանում նաև «Աս Շին 80» ՍՊԸ-ն։ Նա նաև «Էներգես» ՍՊԸ-ի տնօրենն է, որի բաժնեմասերի 34%-ը պատկանում է նրա դստերը՝ Շահանե Ղուլունցին, 33%-ը՝ Դավիթ Ղուլունցի դստերը՝ Դիանա Ղուլունցին։ Այս 2 ընկերությունները հիմնադրվել են 2021թ․-ին։ «Աս Շին 80» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ, իսկ «Էներգես» ՍՊԸ-ն շահագործում է «Սիսական-1» փոքր հէկը։

Սասուն Ղուլունցն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել համայնքի հետ։ Պայմանագիրը կնքվել է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։ Այս անգամ գնումն իրականացվել է բաց մրցույթ ընթացակարգով, սակայն եղել է միայն մեկ մասնակից՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 284 մլն 848 հազար դրամ։

Նախորդ տարի նույնպես Սասուն Ղուլունցի հետ Տեղ համայնքը պայմանագրեր է կնքել։ 2023-ի նոյեմբերին Տեղ գյուղի ոռոգման ներտնտեսային ցանցի պոմպակայանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար համայանքապետի եղբորը համայնքը վճարել է 7 մլն 749 հազար դրամ։

Տեղ համայնքի Քարաշեն և Խնածախ բնակավայրերում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքները ևս իրականացրել է Սասուն Ղուլունցը։ Այս պայմանագրի ընդհանուր գումարը 9 մլն 768 հազար դրամ է եղել։

Իսկ Վաղատուր բնակավայրի վարչական շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրկանացնելու համար Ղուլունցը ստացել է 6 մլն 384 հազար դրամ։

2022-ին համայնքապետարանը Սասուն Ղուլունցի հետ կնքել է 5 պայմանագիր։ Տեղ համայնքի խաղահրապարակ-ժամանցի կենտրոնի վերակառուցման-վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Ղուլունցը համայնքից ստացել է 9 մլն 690 հազար դրամ, հրշեջ ավտոմեքենայի ավտոտնակի կառուցման աշխատանքների համար՝ 5 մլն 829 հազար դրամ, Մելիք Բարխուդարի ապարանքի տանիքի վերակառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար՝ 8 մլն 530 հազար դրամ, Քարաշեն բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար՝ 5 մլն 160 հազար դրամ և Տեղ համայնքի Տեղ բնակավայրի նախկին հիվանդանոցի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար՝ 28 մլն 550 հազար դրամ։

Դավիթ Ղուլունցը Տեղ համայանքի ղեկավար է ընտրվել 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Համայնքապետ ընտրվելուց հետո նրա եղբոր ԱՁ-ի հետ համայնքը կնքել է 10 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 378 մլն 843 հազար դրամ։ Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը նշեց, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։ «Հեշտ չի սահմանամերձ գոտում գտնել ընկերություն, որը կհամաձայնի շինարարություն իրականացնել»,- ասաց Ղուլունցը։ Նրա խոսքով՝ ինքն առնչություն չի ունեցել եղբոր ԱՁ-ի հետ պայմանագրերի կնքման գործում։

Հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանի խոսքով՝ խախտվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը։ «Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պարտավոր է շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ»,- ասաց Խուդավերդյանը։

Նշենք նաև, որ Դավիթ Ղուլունցի քեռին Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է։ Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ համայնքապետն անպատժելի է մնում հենց քեռու շնորհիվ, որն իր կապերն օգտագործում է զարմիկին ամեն կերպ պաշտպանելու համար։

Ամիսներ առաջ էլ գրել էինք Տեղ համայնքի մանկապարտեզների սննդի և համայնքի կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագրերի կնքման մասին։ Համայնքապետը գնումները կատարել էր իր կնոջ՝ Կարմեն Մալյանի ԱՁ-ից և քեռուն՝ Մարտունիկ Պողոսյանին պատկանող «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ից։ Այս հոդվածի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ՊետդեպWanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղությունԴեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ ՍուրենյանցԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածուԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասինՏարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի ԵրևանումՄատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանիցԱդրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքումՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմՍիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետՀայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ)Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել. Վահագն ՄելիքյանՍոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.amԵթե Հայաստանը մնա ու երբևէ ունենա հայկական իշխանություն, ապա Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը պետք է ներկակացվեն իրավաբանական բուհերում որպես քաղաքական հետապնդման. ՎարոսյանԲրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայիցԴատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիՎարդան Ղուկասյանը ե՞րբ կվերադառնա ՀայաստանԱղձքի հարակից հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի վաղըՇվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասինԿիրանցում ադրբեջանցին մոտեցել է հայ բնակչի տանըԱլեն Սիմոնյանն իրեն արձակուրդ է ուղարկելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկումԿիրանց գյուղի ծնողները բարձրացրել են երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա․ լրագրողՉարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար․ Բագրատ ՍրբազանԱհազանգ քաղաքացուց՝ պաղպաղակի մեջ որդ են հայտնաբերելԱվինյանն ընդգծել է Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունըԵրկիրն այսքան խնդիրների մեջ, վարչապետ Փաշինյանը մեկ ամսով մեկնում է արձակուրդԵթե որևէ բան չխանգարի, այստեղ կհանդիպենք մեր Վանաձորի քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին. Բագրատ ՍրբազանՓԾ-ի կողմից իրականացվում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներինՏավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆԵվս մեկ չեմպիոն Մասիսից․ համայնքապետն ընդունել է փոքրիկ շախմատիստին (լուսանկարներ)Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածում կառուցվելու է շուրջ 27 կմ ճանապարհԵրևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց. ՄելիքյանԱյ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին (տեսանյութ)Վանաձորի համայնքապետն ազատ կարձակվիԱնհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել էՏավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. Կա 6 վիրավորՔոլեջի տանիքի թիթեղը պոկվել է․ օգնության են հասել փրկարարներըՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա (տեսանյութ) ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանըՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանըTelegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվելՄահվան ելքով վթար` ՎարդենիսումՀունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներինԵՊՀ-ն մանկավարժների հավաստագրման 3-ամսյա դասընթաց է կազմակերպում
Ամենադիտված