«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Հայկական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետը. Էդգար Շահին

Գիտություն և Մշակույթ

Էտկար Շահին կը հանդիսանայ 19րդ դարավերջի եւ 20րդ դարասկիզբի հայ երիտասարդ գեղանկարիչներու փարիզեան սերունդին (Տիգրան Փօլատ, Վարդան Մախոխեան, Յակոբ Կիւրճեան, Երուանդ Քոչար) ճառագայթող դէմքերէն մէկը, որ ոչ միայն հայկական գեղանկարչութիւնը բացաւ նոր հորիզոններու, այլեւ՝ հայ անունը եւ հայկական տաղանդը պանծացնող բարձունք մը նուաճեց ֆրանսական գեղարուեստի աշխարհին մէջ։

Էտկար Շահինի արուեստին եւ հզօր տաղանդին մասին իրենց անվերապահ գնահատանքը արձանագրած են արուեստի աշխարհի միջազգային հեղինակութիւններ։

- Ֆրանսացի արուեստաբան Մաքս Ռոժէի վկայութեամբ՝ «այն հարստութիւնը, որ մեզ պարգեւեց Շահինը, կը պարտաւորեցնէ աւելիով գնահատել անոր տաղանդին հզօրութիւնն ու հմայքը»:

- Նոյնպէս ֆրանսացի արուեստաբան Շառլ Շէնեոլ իր կարգին կը վկայէ.- «Էտկար Շահին. ահա՛ մեր կերպարուեստին նորայայտ փառքերէն մէկը: Դիտեցէք իր օֆորթները (մետաղի վրայ փորագրութիւնները , Ն.). օր մը պիտի նախընտրէք անոր «Պառաւ»ը, յաջորդ օրը՝ «Շաթօ Ռուժ»ը եւ այսպէս շարունակ: Այս ամէնուն համար միայն մէկ բառ կայ՝ «ապշեցուցիչ»:

- Իսկ իտալացի արուեստաբան Փ. Օքքինի կþամբողջացնէ վկայութեանց շարքը՝ դիտել տալով, որ «Շահինը ոչ միայն նրբաճաշակ արուեստագէտ է, այլեւ՝ նրբազգաց հոգեբան, պատմագէտ»:

Ահա այսպիսի՛ տաղանդի եւ հռչակի տէր դարձաւ ֆրանսահայ նկարիչ Էտկար Շահինը, որ հանդիսացաւ 20րդ դարու փորագրական գեղանկարչութեան նշանաւոր վարպետ մը, որուն ազգային ինքնատիպ արուեստը կը նկատուի հայ եւ եւրոպական կերպարուեստի նշանակալի ու բարձրորակ համադրում մը։

Հանրագիտական տեղեկանքով՝ Էտկար Շահին ծնած էր 31 Հոկտեմբեր 1874ին, Աւստրօ-Հունգար կայսրութեան մայրաքաղաք Վիեննայի մէջ, հայկական համեստ ընտանիքի մը յարկին տակ։ Մանկութեան եւ պատանեկութեան տարիները ան անցուց Կոստանդնուպոլսոյ մէջ, ուր յաճախեց Գատըգիւղի Մխիթարեան վարժարանը եւ կանուխ տարիքէն աշակերտեց յայտնի նկարիչ Մելքոն Տիրացուեանին։ 1890-92ին ուսումը շարունակեց Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանին մէջ, իսկ 1893ին հաստատուեցաւ Փարիզ, ուր գեղանկարչական իր տաղանդը կատարելագործեց ատենի մեծահռչակ Ժիւլիէն ակադեմիային մէջ։

1896էն սկսեալ, «Մարդկային թշուառութիւն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը» - 1896, «Փողոցի անկիւն մը» - 1897, «Շնչահեղձը» - 1898, «Անապաստանը» - 1899 եւ «Փողոց Մոնմարթրի մէջ») մասնակցեցաւ տարբեր ցուցահանդէսներու: Իսկ 1899ին ձեռնամուխ եղաւ փորագրական գեղանկարչութեան, որ անմիջապէս լայն ճանաչում ապահովեց երիտասարդ արուեստագէտին։ 1901ին մասնակցեցաւ Վենետիկի պիենալէին: Սկզբնական շրջանի իր փորագրութիւնները («Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», «Լաթահաւաք կինը», «Զբօսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», «Ճեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», «Թխահերն ու շիկահերը», «Ինկած ձին») կը յատկանշուին մէկ կողմէ մարդոց գոյութեան պայքարն ու թշուառութիւնը, իսկ միւս կողմէ պերճանքն ու շռայլանքը խորութեամբ պատկերող ինքնուրոյն արուեստով:

Շահին իր գործերուն մէջ կիրարկեց փորագրութեան գրեթէ բոլոր եղանակները (օֆորթ, փափուկ լաք, աքուաթինթա), սակայն իր նախընտրութիւնը միշտ ալ եղաւ չոր ասեղով փորագրութիւնը, զորս հասցուց կատարելութեան:

1905էն սկսեալ Շահին պարբերաբար եղաւ ու ստեղծագործեց նաեւ Իտալիոյ մէջ։ Հռչակաւոր են իր «Իտալական տպաւորութիւններ» շարքի գործերը («Կուլոնի աբբայարանը» - 1915, «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիներու տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՜նչ գեղեցիկ հայկական քիթ» - 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի» - երեքն ալ 1922¬25 տարիներուն եւայլն): Այդպէ՛ս, ան արժանացաւ Վենետիկի մեծ նկարիչի եւ պատուաւոր քաղաքացիի տիտղոսին:

1930ականներուն Շահին ստեղծագործական աշխատանքով եղաւ Պրեթանյը եւ Լա Մանշի ափերը, ստեղծեց բացառիկ գեղեցկութեամբ բնանկարներու շարք («Քրաուզիկ», «Ձկնորսական նաւակներ», «Փոքրիկ լողափ» եւ այլն):

Շահին ստեղծեց նաեւ հայ իրականութենէն վերցուած մեծարժէք գործեր, որոնց շարքին են «Ալեւոր հայը», Պողոս Նուպարի, Տիկին Զարմիկեանի, օրիորդ Երամի եւ ուրիշներու դիմանկարները: Գրիգոր Զօհրապի առաջարկութեամբ ստեղծեց մետաղի վրայ փորագրութիւն մը, ուր պատկերուած են ջարդէ փրկուած հայ որբեր, իսկ խորքին՝ Անիի հանրածանօթ Հովիւի եկեղեցին է:

Շահինի ժառանգութեան մաս կը կազմեն նաեւ գրքերու նկարազարդման մեծարժէք գործեր։ Ձեւաւորած ու նկարազարդած է Անաթոլ Ֆրանսի «Կատակերգական պատմութիւն»ը, Կիւստաւ Ֆլոպէրի «Նոյեմբեր»ը, Կապրիէլ Մուրէի «Փարիզի տօնավաճառի մարդիկ» (140 օֆորթ), Մորիս Պարէսի «Վենետիկի մահը», Վերգիլիոսի «Մշակականք»ը (Տիգրան Փօլատի ու 15 այլ նկարիչներու հետ) եւ այլ գրքեր:

Շահին ընտրուեցաւ բազմաթիւ ընկերութիւններու (Հռոմի իտալական գեղարուեստի ազգային, Լոնտոնի գեղարուեստի թագաւորական եւ այլն) եւ միութիւններու (Փորագրողներու եւ այլն) անդամ: 1928ին հեռակայ կարգով ընտրուեցաւ Հայաստանի կերպարուեստագէտներու միութեան պատուաւոր անդամ: 1936ին Երեւանի ու Թիֆլիսի, իսկ 1940ին՝ Լենինկրատի Էրմիթաժ թանգարաններուն մէջ կազմակերպուեցան Շահինի փորագրութեանց ցուցահանդէսները։ Շահին իր գործերէն շուրջ 160ը նուիրեց Հայաստանին եւ Երեւանի Ազգային Պատկերասրահին մէջ ունեցաւ իր յատուկ բաժինը: 1974ին, 1994ին եւ 2004ին Երեւանի մէջ կազմակերպուեցան Էտկար Շահինի ծննդեան 100, 120 եւ 130ամեակներուն նուիրուած ցուցահանդէսներ:

Է. Շահինի գործերը կը պահուին Փարիզի Ազգային Գրադարանին, Վենետիկի Քաղաքային Թանգարանին, Հայաստանի Ազգային Պատկերասրահին (300է աւելի), Էրմիթաժի, Մոսկուայի Պուշկինի անուան կերպարուեստի կեդրոնին ու եւրոպական բազում երկիրներու թանգարաններուն մէջ:

Իր կենդանութեան իսկ Էտկար Շահին արժանացաւ Ոսկէ Մետալի (1900ին, Փարիզ) եւ Ոսկէ Մեծ Մրցանակի (1903ին, Վենետիկ), Ֆրանսայի Պատուոյ Լեգէոնի Ասպետի աստիճանին եւ շքանշանին:

Աշխարհահռչակ հայ գեղանկարիչը իրաւամբ կը հանդիսանայ հայկական արուեստի պարծանքը։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված