Պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն՝ «Արարատի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն նշանակվել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը։
43-ամյա մասնագետը նախկինում գլխավոր մարզիչի պաշտոն է զբաղեցրել շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբներում։ Բացի այդ, նա աշխատել է որպես գլխավոր մարզիչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» և «Բահիա», մեքսիկական «Լեոն», նաև էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։ Մարզչական կարիերայի սկզբնական փուլում Ռիկարդո Դիոնիսիոն հանդես է եկել որպես ֆիզպատրաստության մարզիչ պորտուգալական առաջատար ակումբներում՝ «Բրագա», «Սպորտինգ» և «Պորտու»։
Ռիկարդո Դիոնիսիոյի մարզչական շտաբում ընդգրկված են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru