Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի «Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը 

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը օգնել է Քադաֆիին սոցռեալիզմ կառուցել

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Լուրեր էին տարածվում, թե նրա ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են»:

Թովմասյանն ակտիվորեն այցելում էր արդյունաբերական և տնտեսական օբյեկտներ, զբաղվում աշխատանքային կոլեկտիվների գործերով՝ մշտապես օգնելով սուր խնդիրների լուծմանը։ Անվիճելի է նրա վաստակը հանրապետության էլեկտրիֆիկացման և գազիֆիկացման, ավտոմայրուղիների և երկաթուղու շինարարության, տրանսպորտի աշխատանքի արմատական բարելավման գործում։ Հայաստանի տնտեսությունը նրա ղեկավարության տարիներին շարունակում էր զարգանալ բարձր տեմպերով, զգալի էին նաև գյուղի աշխատավորների հաջողությունները։ Հենց այդ ժամանակ էր, որ շնորհիվ Հայաստանի ղեկավարության հեռատես քաղաքականության, դադարեցվեց հանրապետության էներգատար արդյունաբերության զարգացումը։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1955թ. մարտի 28-ին ընդունեց համապատասխան որոշում։ Հետագայում դա թույլ տվեց էներգետիկայի կարիքների համար պակասեցնել ջրառը Սևանա լճից, իսկ հանրապետությունում սկսեցին կառուցվել արդիական սարքաշինական գործարաններ ու թեթև և սննդարդյունաբերական ձեռնարկություններ։

Եղիշե Ասծատրյանի հուշերից. «Մի անգամ, Մոսկվայից վերադառնալուց հետո, Ս.Թովմասյանն իր աշխատասենյակում ինձ է մեկնում ճապոնական արտադրության մի փոքրիկ ռադիոընդունիչ՝ ծխախոտատուփի մեծության, և ասում, որ հարկավոր է փորձել մեզ մոտ սկսել նման ռադիոընդունիչների արտադրությունը։ Այդ նույն օրը ես գնացի սարքաշինական գործարան։ Գործարանի տնօրեն Ա.Կիրակոսյանի և մի քանի ինժեներների ներկայությամբ ընդունիչը քանդվեց, և պարզվեց, որ այն սարքված է տրանզիստորներից ու կիսահաղորդիչներից, որոնց մասին այն ժամանակ ԽՍՀՄ-ում պատկերացում չունեին։ Պարզ դարձավ, որ այդ խնդիրը մեզ մոտ այդ ժամանակ անլուծելի էր, բայց տարիներ անց այդ արտադրությունը կազմակերպվեց և հաջողությամբ աշխատեց»։ Այդ նույն տեղում Եղիշե Թևոսովիչը գրում է. «Վերադառնալով Կենտկոմի ապարատ՝ որպես բաժնի վարիչ, ես հնարավորություն ունեի ամենօրյա գործնական աշխատանքում ավելի մոտիկից շփվել Ս.Թովմասյանի հետ։ Ես համոզվեցի, որ Սուրեն Թովմասյանն ինտելեկտուալ մեծ կարողություններ ունեցող քաղաքական գործիչ է, ինքնուրույն մտածող, սկզբունքային ու պահանջկոտ ղեկավար։ Երկար ժամանակ նա չէր կարողանում համակերպվել, որ ապարատի աշխատակիցները, մասնավորապես, արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի աշխատողները, զբաղվում են տնտեսական և ֆինանսական հարցերով, ժողովրդական տնտեսության նյութատեխնիկական ապահովման խնդիրներով, կարծելով, որ կուսակցական, քաղաքական աշխատողները պետք է զբաղվեն քաղաքական, կազմակերպչական հարցերով, այլ ոչ թե, ինչպես ինքն էր արտահայտվում, մետաղի, ցեմենտի, անտառանյութի բաշխմամբ։ Յա.Զարոբյանին ու ինձ հեգնաբար անվանում էր ոչ թե կուսակցական, քաղաքական աշխատողներ, այլ տնտեսվարողներ։ Երբ մենք Յա.Զարոբյանի հետ միասին երկուսով նրան զեկուցում էինք, որ այս կամ այն գործարանը կամ շինկազմակերպությունն աշխատում է ոչ լրիվ հզորությամբ ու հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, նա մեզ կտրուկ ընդհատում էր. «Դրանով պետք է զբաղվեն Մինիստրների խորհուրդն ու համապատասխան մինիստրությունները, պահանջեք, որ նրանք բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները»։ Մենք գիտեինք, որ աշխատանքի նման ոճը բնորոշ էր բոլոր մակարդակի կուսակցական մարմինների համար, որ նրանք քաղաքական աշխատանքին զուգահեռ զբաղվում էին տնտեսական հարցերով, և նա չէր կարող փոխել երկրում հաստատված ավանդույթը, թեև մեր գործնական փորձը հուշում էր, որ կուսակցական մարմինների օպերատիվ միջամտությունը տնտեսական գործերին այն պայմաններում անհրաժեշտություն էր։ Դա էլ պատճառն էր, որ ժամանակի ընթացքում Կենտկոմի նոր առաջին քարտուղարը նույնպես ստիպված էր աշխատել ստեղծված պրակտիկային համապատասխան։

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ մենք Ս.Թովմասյանի և Միհնխորհի առաջին տեղակալ Սուրեն Մովսիսյանի հետ գնացինք Սևանի արևելյան ափ, որտեղ երկրաբանական արշավախմբի պետ, փորձառու և բարեխիղճ ղեկավար Փիլոյանը պատմեց կավահողի տեղի պաշարների, ինչպես նաև ժողտնտեսության մեջ դրա օգտագործման կարևորության մասին։ Այնուհետև մենք գնացիքն Զոդի ոսկու հանք, որտեղ մեզ մանրամասն բացատրություններ տվեց երկրաբանական արշավախմբի պետ Սամվել Մաթևոսյանը։ Մենք բոլորս, և հատկապես Ս.Թովմասյանը, ոգևորված էինք նրանով, որ մեր երկրի ընդերքը ոչ միայն աղքատ չէ, այլև հուսալի հումքային բազա կարող է լինել արդյունաբերության արագացված զարգացման համար։

Հետագայում մենք քանիցս այցելեցինք երևանյան սինթետիկ կաուչուկի և «Հայէլեկտրամեքենա» գործարաններ, որոնց գործունեությանը նա բացառիկ կարևոր նշանակություն էր տալիս։ Ծանոթանալով դրանց արտադրական հզորությունների հետ և ըստ արժանվույն գնահատելով դրանք՝ նա խորապես գոհ էր մնում այդ այցելություններից։ Ամենատպավորիչը նրա համար ծանոթությունն էր Արզնիի ՀԷԿ-ին, որն այն ժամանակ գտնվում էր շինարարության փուլում։ Երբ մենք մոտեցանք Արզնիի խոր կիրճին և ստորգետնյա քարայր մտանք, որտեղ ընթանում էր խոշոր ստորգետնյա հիդրոէլեկտրակայանի շինմոնտաժային աշխատանքը, Ս.Թովմասյանը հիացավ տեսածից, կատարվող աշխատանքի մասշտաբայնությունից։ Եվ ավելի ուշ մեկ անգամ չէ, որ հիշում էր այն տպավորության մասին, որ ստացել էր այդ եզակի կառույցն այցելելիս»։

1956թ. փետրվարի 14-25-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԽՄԿԿ XX համագումարը։ Համագումարն անցկացվում էր Սյունազարդ դահլիճում։ Հայկական պատվիրակությունը՝ Սուրեն Թովմասյանի ղեկավարությամբ, տեղավորվել էր ձախ կողմում, Վրաստանի պատվիրակության հետևում։ Պատվիրակության անդամ, Երևանի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Գուրգեն Փահլևանյանի հուշերից. «Երբ ներս եկան ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամները՝ Ն.Ս. Խրուշչովի գլխավորությամբ, բոլորը սովորության համաձայն վեր կացան և սկսեցին ծափահարել։ Խրուշչովը ձեռքով կտրուկ կանգնեցրեց մեր գործողությունները, որպեսզի այլևս դա չկրկնվի, որ մենք հավաքվել ենք գործնական խոսակցության, այլ ոչ թե շքերթի, որ այդ «հին ձևերը» անհրաժեշտ է մի կողմ նետել (դա ինձ դուր եկավ)։ Նա բացեց համագումարը։ Ինքն էլ հանդես եկավ հաշվետու զեկույցով։ Խոսեց մոտ երեք ժամ։ Մի երկու տեղ հիշատակվեց անձի պաշտամունքի մասին՝ առանց հիշատակելու Ստալինի անունը։ Զեկույցը քննադատական էր, բացասական երևույթների վերլուծությունը՝ ճիշտ։ Աշխատանքի հինգերորդ օրը մնացել էին միայն պատվիրակները (առանց հյուրերի), և զեկույցով կրկին հանդես եկավ Նիկիտա Սերգեևիչը։ Ինչի մեջ ասես, որ չմեղադրեց Ստալինին, ինչպես կարող էր նվաստացրեց նրա գործունեությունը, հատկապես Հայրենական մեծ պատերազմի շրջանում։ Երբեմն նա կտրվում էր տեքստից և այնքան էլ պարկեշտ չէր խոսում Ստալինի հասցեին։ Ողջ դահլիճը քարացել էր, իրերի նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում։ Վրացիներն իրենց շատ վատ էին զգում, և ոչ միայն նրանք։ Զեկույցի ժամանակ Խրուշչովը հաճախ դիմում էր առանձին բարձրաստիճան պաշտոնյաների, ասես իր ասածների համար աջակցություն սպասելով։ Նվաստացնելով Ստալինի վաստակը ռազմական գործում՝ նա դիմեց Գ.Կ. Ժուկովին, վերջինս հաստատեց, հետո՝ Հ.Ք. Բաղրամյանին, նա էլ հաստատեց, հետո՝ Վ.Մ. Մոլոտովին, վերջինը գլուխը թափահարեց, թե, իբր, չէ, Ա.Ի. Միկոյանին, նա ևս հաստատեց և այսպես շարունակ։ Ժխտումը նրան բոլորովին դուր չեկավ։ Խրուշչովի անձի պաշտամունքի մասին զեկույցի շուրջ մտքերի փոխանակություն չեղավ, ասես դա ի գիտություն պետք է լիներ։ Ընտրություններն սկսվեցին։ Բոլորն ընտրվեցին միաձայն։ Մենք ցրվեցինք մեր հանրապետություններով։ Երբ անցնում էինք Վրաստանի տարածքով, մեր գնացքն ինչ-որ տեղերում քարկոծվեց, շատ վագոնների ապակիներ կոտրվեցին։ Պարզվեց, որ վրեժ էին լուծում Միկոյանի ելույթի համար (թեև Անաստաս Իվանովիչն իր ճառում բացասական գնահատական տալով անձի պաշտամունքին՝ իբրև երևույթի, ի տարբերություն Խրուշչովի, Ստալինին չէր հիշատակել)»։

Ժողովրդական տնտեսության զարգացման ակնառու նվաճումների համար Խորհրդային Հայաստանը 1958թ. պարգևատրվեց Լենինի շքանշանով։ 1959թ. հուլիսի 17-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կ.Վորոշիլովը ժամանեց Երևան՝ շքանշանը հանձնելու համար։

Քանի որ նա պետք է անցներ Թբիլիսիի միջով, Ս.Թովմասյանը, Ա.Քոչինյանը և Շ.Առուշանյանը մեկնում են հարևան հանրապետության հետ սահման՝ Իջևան։ Հանդիպումը բարձրաստիճան հյուրի հետ սահմանամերձ գյուղում ջերմ ու հանդիսավոր պայմաններում է անցնում, նրան մեծ խանդավառությամբ դիմավորում են նաև Իջևան տանող ճանապարհին։ Դիլիջանի հանգստի կառավարական տանը նախատեսված էին կարճատև հանգիստ և ճաշ։ Սակայն ծայր առած անկաշկանդ զրույցն այնքան հետաքրքիր էր, որ բոլորը դուրս մնացին ծրագրված գրաֆիկից։ Ժամանակի անբավարարության պատճառով չհաջողվեց այցելել Սևանի ստորգետնյա ՀԷԿ։

Կոտայքի ռադիոկայմին հարող տարածքում պիոներների մի մեծ խումբ Վորոշիլովին ծաղկեփնջեր մատուցեց, պիոներական փողկապ կապեցին, իսկ հայկական ազգային տարազներ հագած աղջիկները նրան հյուրասիրեցին ավանդական հաց ու գինով։

Երբ մեքենաների շարասյունը հյուսիսային կողմից մտավ Երևան, Կոմիտասի փողոցի ողջ երկայնքով բարձրաստիճան հյուրին ողջունում էին տասնյակ հազարավոր մարդիկ, մեքենաները ստիպված էին դադարեցնել ընթացքը, քանի որ անհնար էր անցնել Բաղրամյան փողոցում դիմավորողների հոծ շարքերի միջով։ Տեսնելով դա՝ Ս.Թովմասյանն առաջարկեց վարորդին փոխել նախապես համաձայնեցված երթուղին և շրջվել դեպի Կիևյան փողոց ու արևմտյան կողմից գնալ քաղաքի կենտրոն։ Իսկ մնացած մեքենաները, այդ թվում նույնիսկ ավտոտեսչության մեքենաները, ժամանակին չնկատելով, որ առաջին մեքենան շեղվել է ծրագրված երթուղուց, շարունակեցին իրենց ճանապարհը մարդկանցով լի Բաղրամյան փողոցով և մեծ դժվարությամբ հասան Ընդունելությունների տուն, ուր արդեն հասել էին բարձրաստիճան հյուրերը։

Հետագա երեք օրերին բարձր կազմակերպվածությամբ անցավ հանրապետությանը Լենինի շքանշանով պարգևատրելու արարողությունը, ինչպես նաև ծրագրված բոլոր միջոցառումները։ Վորոշիլովը ծանոթացավ հանրապետության ճարտարապետամշակութային հուշարձաններին, գիտաարտադրական միավորումների գործունեությանը, Արարատյան դաշտավայրի մշակների կենցաղային պայմաններին։ Գոհ մնալով տեսածից՝ Կ.Վորոշիլովը վերադարձավ Մոսկվա։

Սակայն 50-ական թթ. վերջին հանրապետության ղեկավարների փոխհարաբերությունները սրվեցին։ ԽՄԿԿ Կենտկոմը նամակներ ու հեռագրեր էր ստանում, որոնցով պահանջվում էր քննարկել Թովմասյանի աշխատաոճն ու մեթոդները։ Դրանցում պարունակվող փաստերի ճնշող մեծամասնությունը մտացածին էր, սակայն պետք է ասել, որ Թովմասյանն ուղղամիտ ու կոշտ մարդ էր և իր կոշտությամբ ու կտրականությամբ ավելացնում էր չարակամների թիվը։ Իր ղեկավարության շրջանում նա փորձել էր Անտոն Քոչինյանին Մինխորհի նախագահի պաշտոնում փոխարինել մեկ ուրիշով, բայց Մոսկվան այդ հարցում նրան չաջակցեց։ Հասկանալի է՝ վերջինը դա չէր մոռացել։ Նրանից երես թեքեցին նաև նախկին ընկերները՝ Յակով Զարոբյանն ու հատկապես Շմավոն Առուշանյանը։ Այսպիսով, Հայաստանի Կոմկուսում իրավիճակը լարված էր։ Ելնելով դրանից՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի ողջ կազմը հրավիրվեց Մոսկվա։ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության նիստը վարում էր Ֆ.Կոզլովը։ Քննարկումը երկար տևեց, բայց այս անգամ ոչ մի կադրային որոշում չկայացվեց։ Քարտուղարությունը խիստ նախազգուշացրեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյին ամենակարճ ժամկետում վերացնել քննարկման ընթացքում բացահայտված թերությունները։ Սակայն, ցավոք, Երևան վերադառնալուց հետո իրավիճակը չշտկվեց։ Թովմասյանի մրցակիցները շարունակեցին պայքարը։ 1960թ. դեկտեմբերին Սուրեն Թովմասյանն ազատվեց աշխատանքից, իսկ նրա պաշտոնին նշանակվեց Յակով Զարոբյանը։ Սուրեն Հակոբովիչը նշանակվեց ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Վիետնամում, հետո՝ 1965-ին, Լիբիայի Թագավորությունում։ 1969թ. սեպտեմբերին այնտեղ հեղաշրջում կատարվեց, և Լիբիան հանրապետություն հռչակվեց։ Երկրի բարձրագույն մարմնի նախագահը դարձավ 27-ամյա սպա Մուամար Քադաֆին։ Լիբիայում ԽՍՀՄ դեսպանի ակտիվ մասնակցությամբ Լիբիան սկսեց «լիբիական արաբական սոցիալիզմ» կառուցել։ Այդ բուռն տարիների մասին Թովմասյանը գրել է «Լիբիան անկախության և սոցիալական առաջընթացի ճանապարհին» հետաքրքիր գիրքը (1980թ.)։

1970թ. Թովմասյանը թոշակի անցավ։ Հին մարտական վերքերն զգացնում էին իրենց՝ մեծ տառապանք պատճառելով նրան։ 1980թ. փետրվարին նա վախճանվեց։

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր /էլեկտրոնային տարբերակ/

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված