«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Հիվանդները կուլ էին տալիս Աստվածաշնչից կամ Ղուրանից պոկված պատառիկներ և ապշեցուցիչ արագությամբ ապաքինվում

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքից մի փոքրիկ հատված:

… Բժիշկ Պետրոս Ալթունին արևմտյան գիտության մոլեռանդ ջատագով էր: Մի՞թե բարեգործ Ավետիս Բագրատյանը նրան կրթության չէր տվել, ապահովել ապրուստը, երբ նա հինգ տարի ուսանում էր Վիեննայի համալսարանում, հանուն այն բանի, որպեսզի հետագայում Ալթունին բանականության ջահը բարձր բռնած՝ փարատեր ժողովրդի նախապաշարումները: Եվ մի՞թե բժիշկը հավատարիմ չէր մնացել բարերարին տված երդմանը. վճռել էր մինչև մահ մնալ Յողոնօլուքում, չհեռանալ Սուեդիայի յոթ խեղճ ու կրակ գյուղերից:

Ծերունին իրեն պետք է վարձատրված զգար թերևս այն գիտակցությամբ, որ ամբողջ կյանքում «բարձր է պահել լուսավորության ջահը»: Բայց նա ամենայն դառնությամբ էր ծիծաղում հենց այդ արտաքուստ պատվավոր, բայց ըստ էության հոգնեցուցիչ գործունեության վրա. «Հը՛մ, այս ժողովրդի՜ն նայեցեք, խնդրեմ: Ի՜նչ քիչ բան է սովորել քառասուն տարում, չնայած ամբողջ ժամանակ բժշկություն եմ արել Յողոնօլուքում: «Ֆրանկ հեքիմի» նկատմամբ ունեցած թերահավատությունից ձեռք չի քաշում, չնայած մարդիկ իրենց ուզածի չափ կարող են ձևանալ լուսավորված: Իհարկե, իմ ջանքերն արդեն պտուղ են տվել: Մահացությունը մեզ մոտ ավելի սակավ է, քան հարևան բնակավայրերում, մանավանդ մահմեդական գյուղերում: Բայց թե հնար չեղավ վերջ տալու Նունիկին ու մյուս գերեզմանաբնակ վհուկներին: Ցերեկն ես վռնդում, գիշերն են հայտնվում, քանի որ հիվանդների հարազատներն են դրանց հրավիրում: Մարդ ինչպե՞ս կարող է նախապաշարման այս կեղտոտ ծովում բարձր պահել գիտության ջահը, իսկ դա ավելի դժվար խնդիր է, պահպանել առողջապահական մաքրություն…»:

Դիպլոմավոր Պետրոս Ալթունուց նման խոսքեր հաճախ կարելի էր լսել: Բայց այն, ինչ ավելի դառնորեն էր ծերունուն խոցում, չէր խոստովանում: Երկար տարիների ընթացքում, երբ նա հեզաբարո ավանակին բազմած` այցելում էր ոչ միայն հայկական գյուղերը, այլև հաճապ մահմեդականներին հրավերով ամբողջ գավառին բժշկական խորհուրդներ էր տալիս, ականատես եղավ զարմանալի երևույթների: Որքան էլ նրա մեջ ընդվզեր գիտության հանդեպ ունեցած համակրանքը, սա չէր կարող ուրանալ այն մեծաթիվ հաջողությունները, որ շարունակ ձեռք էին բերում կեղտոտ վհուկները հականեխման բոլոր օրենքները ոտնահարող իրենց նողկալի դեղամիջոցներով: Հարյուրից ութսուն դեպքում հիվանդության պատճառը համարում էին «չար աչքը»: Բուժում էին թքով, ոչխարի մեզով, ձիու այրված մազով, թռչնածերտով և այս կարգի ուրիշ դեղորայքով: Պատահում էր նաև այսպես: Այն հիվանդներն, որոնց բժիշկը համարում էր անհուսալի, կուլ էին տալիս Աստվածաշնչից կամ Ղուրանից պոկված պատառիկներ և ապշեցուցիչ արագությամբ ապաքինվում: Ալթունին` թղթի հրաշագործ ուժին հավատացողը, այդ առթիվ տարակուսանքի մեջ ընկնող ու կասկածներից տանջվող մարդ չէր: Բայց ի՞նչ օգուտ: Բուժումը բուժում էր: Հայկական գյուղերում ևս երբեմն-երբեմն տարածվում էր նման բարեհաջող թերապիայի լուրը: Շատ անգամ Ալթունու հիվանդները խումբ-խումբ դիմում էին մոտակա արաբ հեքիմներին կամ Նունիկին ու նրա բախտակից «մաքրակենցաղ» քույրերին: Այս դավաճանների մեջ պակաս չէին նաև լուսավորիչ հորջորջվողները, որոնք այն հավակնությունն ունեին, թե իրենք բարձր են պահում լուսավորության ջահը: Այսպես էր վարվում, օրինակ, այս կամ այն ուսուցիչը, և դա ավելի էր զայրացնում բժշկին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված