«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Հայ երաժշտության հսկային պարտադրեցին ստեղծագործել իշխանության պահանջին համապատասխան

Գիտություն և Մշակույթ

(1879 թ. Դեկտեմբերի 26ին, Ալեքսանդրապոլի (Կիւմրի) մէջ լոյս աշխարհ եկաւ Արմէն Տիգրանեան, որ կոչուած էր՝ երաժշտական իր բնատուր ու մեծ տաղանդով, հայոց հոգեմտաւոր ժառանգութիւնը հարստացնելու «Անոյշ»ի եւ «Դաւիթ Բէկ»ի բարձրորակ արժէքով օփերային երաժըշտութեան գլուխգործոցներով, ինչպէս եւ «Սեւ Աչերէն»ի ու «Նուպար, Նուպար»ի օրինակով ժողովրդական սիրուած երգերով։

Բառին ազնուագոյն իմաստով մեր ժողովուրդի ծոցէն ծնած մեծութիւն էր Արմէն Տիգրանեան։ 1900ականներուն արդէն հռչակի տիրացած էր իբրեւ հայ ժողովրդական երգի ու երաժշտութեան դասական հսկան՝ Ամենայն Հայոց Բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի անզուգական «Անոյշ»ը երաժշտականացնելով եւ, իր տեսակին մէջ, նոյնպէս անզուգական արուեստի բարձունք մը նուաճելով։

Արմէն Տիգրանեանի ստեղծագործական բեղուն գործունէութիւնը շարունակուեցաւ նաեւ խորհրդային կարգերու տակ, որոնց պարտադրած սնամէջ միջազգայնութեան հոսանքին նուազագոյն չափով տուրք վճարեց մեծ երաժիշտը... Խորհրդային պայմաններու մէջ անգամ Արմէն Տիգրանեան յաջողեցաւ ոչ միայն վերամշակել ու կատարելագործել «Անոյշ»ը, այլեւ՝ օգտուելով Երկրորդ Աշխարհամարտի սկզբնաւորութեան ազգային արժէքներու եւ մշակութային ակունքներու շղթայազերծման առջեւ խորհրդայիններու բացած կանաչ լոյսէն, հայ դասական երաժշտութեան նուիրաբերեց «Դաւիթ Բէկ»ը՝ անկրկնելի Րաֆֆիի համանուն պատմավէպի ներշնչումով։
Ա. Տիգրանեան Ալեքսանդրապոլի մէջ ստացած էր իր նախնական կրթութիւնը։ 1894ին տեղափոխուած էր Թիֆլիս՝ հետեւելու համար երաժշտական բարձրագոյն ուսման։ 1902ին աւարտած էր Թիֆլիսի Երաժշտական Ուսումնարանի ֆլէյտայի եւ Ն.Ս.Կլենովսկիի անուան երաժշտութեան տեսութեան դասարանները։ Միաժամանակ՝ երաժշտական յօրինումի յատուկ դասեր առած էր հայ երաժշտութեան մեծ վարպետ Մ. Եկմալեանէն, որուն արժանաւոր յաջորդներէն եղաւ։

Արմէն Տիգրանեանի երաժշտական նկարագրի կազմաւորման եւ գեղարուեստական ճաշակի ձեւաւորման մէջ վճռորոշ դեր ունեցան Շիրակի շրջանի, յատկապէս Ալեքսանդրապոլի ժողովրդական երգն ու երաժշտութիւնը, հայ գուսանական երգերու առանձնայատկութեանց խոր ու ինքնատիպ ընկալումը։

Թիֆլիսի մէջ իր պատրաստութիւնը աւարտելով՝ Արմէն Տիգրանեան 1902ին Ալեքսանդրապոլ վերադարձաւ եւ ամբողջապէս նուիրուեցաւ երաժշտական գործունէութեան։ Կազմեց ժողովրդական քառաձայն երգչախումբ, եղաւ անոր տքնաջան խմբավարը եւ շուտով համերգներով հանդէս եկաւ ոչ միայն Ալեքսանդրապոլի, այլեւ՝ Կարսի, Թիֆլիսի եւ Պաքուի մէջ։ Սկզբնական այդ շրջանի իր մշակումները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամբէն» եւ «Սեւ Աչերէն» երգերը, Աւետիք Իսահակեանի խօսքերով (1903ին, 1906ին եւ 1907ին), ինչպէս նաեւ հայ ժողովրդական երգերու խմբերգային մշակումները անմիջապէս արժանացան լայն ժողովրդականութեան։

1908էն 1912, Ա. Տիգրանեան աշխատեցաւ «Անոյշ» օփերային վրայ, որմէ առանձին հատուածներ առաջին անգամ ներկայացուեցան 1908ին, Թիֆլիսի մէջ, իսկ ամբողջութիւնը բեմ հանուեցաւ, առաջին անգամ, 1912ի Օգոստոս 17ին, Ալեքսանդրապոլի մէջ, սիրողական ուժերով։ «Անոյշ»ը մեծ ընկալում գտաւ եւ ներկայացուեցաւ Ռուսաստանի ու Կովկասի կեդրոնական քաղաքներուն մէջ։

1913 ին Արմէն Տիգրանեան վերջնականապէս հաստատուեցաւ Թիֆլիս, ուր դարձաւ Հայ երաժշտական Ընկերութեան գործունեայ անդամը՝ միաժամանակ երգ ու երաժշտութիւն դասաւանդելով «Յովնանեան» վարժարանի մէջ։ Իր մշակած երգերէն կազմուած ծրագիրներով՝ համերգներ տուաւ։ նաեւ՝ նոր ստեղծագործութեանց վրայ աշխատեցաւ։ Այդ շրջանին մշակեց «Լէյլի եւ Մեճնուն» ողբերգութեան երաժշտաւորումը (աւարտած՝ 1915ին եւ բեմ հանուած 1918ին, Թիֆլիս), ինչպէս նաեւ «Արեւելեան Պար»ը՝ սիմֆոնիք երգչախումբի համար։

Խորհրդային կարգերու հաստատումէն ետք, սկզբնական տարիներուն, Արմէն Տիգրանեան իր հերթին պարտադրուեցաւ օրուան իշխանութեանց պահանջին տուրք տուող շարքային ստեղծագործութիւններ հրապարակել։ Բայց արագ վերադարձաւ իր արմատներուն եւ ամբողջ թափով լծուեցաւ հայ երաժշտական արուեստի իր ուրոյն ոճը կատարելագործելու աշխատանքին։ Տարիներ տրամադրեց «Անոյշ»ի վերամշակումին, յաւելումներուն եւ նոր գործիքաւորումին։ Տարիներու վրայ երկարած այդ աշխատանքին արգասիքը գեղարուեստական ռումբի մը պայթումին տպաւորութիւնը գործեց 1935ի Մարտ 27ին, երբ խորհրդային կարգերու տակ առաջին անգամ ըլլալով բեմ հանուեցաւ Երեւանի Օփերայի եւ Պալէի Թատրոնին մէջ։ Նոյնպիսի յաջողութիւն գտաւ «Անոյշ»ը 1939ին, երբ «Հայ արուեստի եւ գրականութեան տասնօրեակ»ին առիթով բեմ հանուեցաւ խորհրդային մայրաքաղաքին մէջ ։

Արմէն Տիգրանեանի կարապի երգը եղաւ «Դաւիթ Բէկ»ը, որուն վրայ հայ մեծ երաժիշտը աշխատեցաւ 1941էն մինչեւ 1950։ Թէեւ «Դաւիթ Բէկ»ը աւարտուն տեսք ստացաւ հեղինակի մահուան նախօրեակին՝ 1949ին, բայց բեմ հանուեցաւ յետ մահու՝ 1959ին, երաժշտական խմբավար Գ. Բուդաղեանի խմբագրումով ու Լ. Խոջա¬էյնաթեանի գործիքաւորումով։ «Դաւիթ Բէկ» օփերան յաջողապէս մարմնաւորեց Արմէն Տիգրանեանի երաժշտական տասնամեակներու որոնումները եւ ինքնակատարելագործման ճիգերը՝ սեփական ժողովուրդի սրտին ու մտքին հասկնալի, հաղորդական եւ հոգեպարար լեզուն ու ոճը իր լրումին հասցնելով։

Ինչպէս որ երաժշտական քննադատները միաձայնութեամբ կը հաստատեն, Արմէն Տիգրանեան արժանաւորապէս բարձր գագաթ մը նուաճեց հայ երգի ու երաժշտութեան բազմադարեան ու հարուստ մշակոյթին մէջ։ Ստեղծեց իր ուրոյն ոճը, որ հայ ժողովրդական երգի ու երաժշտութեան դասականացումն էր՝ երգչախումբի համար նախատեսուած բաժիններով հարստացնելով հայկական օփերայի դասական ընկալումը։ Բայց մանաւանդ հայ ժողովուրդին սիրտն ու հոգին ջերմացնող մեծ արուեստի մը արարիչը դարձաւ Արմէն Տիգրանեան, որուն «Անոյշ»ը մինչեւ այսօր կը շարունակէ մնալ հայ ժողովուրդի ամէնէն սիրած ու հոգեհարազատ երաժշտական գլուխ¬գործոցը։

Արմէն Տիգրանեան վախճանեցաւ Թիֆլիս՝ 10 Փետրուար 1950ին։ Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Երեւան, ուր եւ իր յաւերժական հանգիստը գտաւ հայ ժողովրդական երգի ու երաժշտութեան դասական հսկան՝ սերունդներուն պատգամելով.¬
«Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպէտք է կրկնի եւրոպականը, պէտք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին սիրելի եւ հասկանալի»:

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված