Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր 

Մահացել է Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում ծանր ու երկարատև հիվանդությունից հետո

Գիտություն և Մշակույթ

Ծնվել է 1840 թվականին Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագա վանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ: Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ: 1862 թվականին Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թվականներին «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը:

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները: Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ: Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ: Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում: 1867 թվականին Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ: 1867-1869 թվականներին ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը: 1869 թվականին նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում: 1872 թվականին մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը: 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները:

1879-1881 թվականներին եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին: 1881 թվականին կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում: 1886 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր: Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը: Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը: Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ:

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թվականին Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությիւնից հետո:

Բանասէր էր ու բանահաւաք հայ մտքի եւ մշակոյթի անխոնջ մշակ Գարեգին Սրուանձտեանց, որ հայոց խօսքն ու գիրը, ազգային հաւատքն ու ազատութիւնը պաշտամունքի արժանացուց եւ, անձնդիր իր նուիրումով ու մեծավաստակ աշխատանքով, կորուստէ փրկեց հայոց հոգեմտաւոր հարստութեան անփոխարինելի գոհարները։

Գարեգին Եպիսկոպոս ամբողջ կեանք մը շրջեցաւ ողջ Հայաստան աշխարհը, ապրեցաւ մեր ժողովուրդի բոլոր խաւերուն հետ եւ հայոց շրթներէն քաղելով՝ թուղթին յանձնեց ու գիրի եւ գրականութեան վերածեց սերունդէ սերունդ փոխանցուած ու բանաւոր պահպանուած հայ ժողովուրդի հոգեմտաւոր ստեղծագործութիւնները։

Արձակագիր էր ու շնորհալի գրող, որ իր բանաստեղծական շունչով եւ Վանի բարբառով համեմուած գեղեցկագոյն աշխարհաբարով՝ 1870-ականներուն եւ 1880-ականներուն գրաւեց հայոց գրական անդաստանը։ Հայրենի հողն ու ջուրը, իրենց հարազատ ջերմութեամբ, ինչպէս եւ հայ շինականն ու աշխատաւորը, իրենց տոհմական կենցաղով ու արժէքներով, ուրախութիւններով ու տառապանքով, հպարտութեամբ ու ազատութեան տենչով լեզու առին եւ գիր ու գրականութիւն դարձան Սրուանձտեանցի գործերով։

Նաեւ ու մանաւանդ անձնդիր հասարակական գործիչ էր Գարեգին Եպս. Սրուանձտեանց, ոչ միայն հոգեւորականի իր բոլորանուէր ու անբասիր ծառայութեամբ, այլեւ՝ իբրեւ ուսուցիչ եւ ազգային գաղափարախօսութեան տարածիչ, իբրեւ Արեւմտահայաստանի ազատագրութեան առաջին դրօշակիրներէն մէկը։

Ծնած էր Վան եւ հազիւ պատանի մտած էր Վարագայ վանք՝ Ժառանգաւորաց վարժարանին մէջ աշակերտելով Խրիմեան Հայրիկին, որուն արժանաւոր գործակիցն ու գաղափարակիցը եղաւ հետագային, իր ամբողջ կեանքի եւ ծառայութեան ընթացքին։

Գրական եւ հրապարակախօսական իր առաջին գործերն ու յօդուածները լոյս տեսան Խրիմեանի «Արծուի Վասպուրականի» հանդէսին մէջ, որուն խմբագրի տեղակալի պաշտօնը վարեց իր ուսուցչի կողքին։ Իսկ երբ 1860-ականներուն Խրիմեանի յանձնուեցաւ ղեկավարումը Մշոյ Սուրբ Կարապետ վանքին, Գարեգին Սրուանձտեանց դարձեալ կանգնեցաւ անոր կողքին՝ «Արծուիկ Տարօնոյ» թերթի խմբագրութեան եւ վանքի մէջ ուսուցչութեան նուիրուելով։

Նոյն տարիներուն, երբ Խրիմեան Հայրիկ իբրեւ նուիրակ շրջեցաւ Հայաստան Աշխարհի ողջ տարածքին, Սրուանձտեանց անոր անբաժան ընկերակիցը եղաւ եւ մեծ պաշտամունքով հաւաքեց մեր ժողովուրդին պահպանած բանաւոր ստեղծագործութիւնները, նաեւ՝ մօտէն ծանօթացաւ հայրենի բնաշխարհին եւ պարզ ու մեծ մեր ժողովուրդի կենցաղին, աւանդութիւններուն եւ հաւատամքին։ Այդ շրջանի իր գրառումներով հանդէս եկաւ ժամանակի Պոլսոյ, Թիֆլիսի եւ Զմիւռնիայի հայ մամուլի էջերուն («Մասիս», «Արեւելեան Մամուլ», «Կռունկ Հայոց Աշխարհին», «Մեղու Հայաստանի» եւայլն)։

Գարեգին Սրուանձտեանց, դեռ կուսակրօն չդարձած, նախակարապետներէն եղաւ հայկական գաւառներուն մէջ ազգային վարժարաններու հիմնումին։ 1866-ին լոյս ընծայեց հայերէնի «Նոր Ընթերցարան» դասագիրքը, որ մինչեւ 1880-ականներու վերջերը օգտագործուեցաւ ազգային վարժարաններու կողմէ։

1867ին, Կարնոյ մէջ, վարդապետ ձեռնադրուեցաւ եւ իբրեւ ազգային¬յառաջադէմ գաղափարներով տոգորուած ու մտաւորական հարուստ պաշարի տէր երիտասարդ հոգեւորական՝ քարոզիչի առաքելութեամբ շրջեցաւ ու գործեց Վանի, Մուշի եւ Կարնոյ մէջ։ 1872-ին, Վանի մէջ իր ծառայութեան շրջանին, Սրուանձտեանց հիմնադիր մասնակցութիւն ունեցաւ «Միութիւն ի փրկութիւն» անունով ազգային-ազատագրական խմբակի ստեղծման մէջ։

Գարեգին Սրուանձտեանցի ազգային-հասարակական եւ գրական-բանահաւաքման գործունէութիւնը մեծ ոստում արձանագրեց 1878ի Պերլինի Վեհաժողովէն յետոյ, երբ իբրեւ յատուկ նուիրակ շրջեցաւ հայկական նահանգները՝ ազգաբնակչութեան վիճակագրական ճշգրիտ պատկերը կազմելու եւ հայոց ինքնավարութեան պահանջը հիմնաւորելու պատասխանատու առաքելութեամբ։

Կարճատեւ կեանք վիճակուեցաւ Գարեգին Եպս. Սրուանձտեանցին։ 17 Նոյեմբեր 1892-ին, 52 տարեկանին, բաբախելէ առյաւէտ դադրեցաւ սիրտը Մեծ Հայուն, որ իր ջանասիրութեամբ եւ անձնուիրումով՝ կեանքի այդ կարճ ժամանակը բազմապատիկ աւելիով իմաստաւորեց ու արդիւնաւորեց։

Գրական-բանասիրական իր վաստակը հաւաքւած է «Մանանա», «Համով-Հոտով», «Գրոց-Բրոց», «Թորոս Աղբար», «Հնոց-Նորոց» եւ այլ անուններով տասնեակաւոր հատորներու մէջ։

Սրուանձտեանց մեծարժէք ներդրում ունեցաւ հայ ժողովուրդի ազգային մեծ դիւցազնավէպը՝ «Սասունցի Դաւիթը» գրի առնելու եւ կորուստէ փրկելու գործին մէջ։ Իրեն կը պատկանի դիւցազնավէպի առաջին գրաւոր տարբերակին մշակումը՝ «Մհերի Դուռ» խորագրով, որ հետագայ 170է աւելի գրառումներու շարքին ազդի կը զարնէ իր հայերէնի հարազատ մշակուածութեամբ ու մեր ժողովուրդի բաբախուն սիրտը վերծանող բանաստեղծական շունչով։

Թէ՛ իր ժամանակակիցներուն եւ թէ հետագայ քննադատներու վկայութեամբ, Գարեգին Սրուանձտեանց իր անունին կապեց կոթողական ժառանգութիւն մը, որ ներշնչման աղբիւր դարձաւ 19-րդ դարավերջի հայ գրողներուն համար։

Իրմով նոր դարաշրջան բացուեցաւ աշխարհաբարի եւ գրական աշխարհայեացքի հայացման առումով։ Եթէ մինչ այդ եւրոպականացման ճիգը տիրական էր թէ՛ հայերէնի մշակման եւ թէ ազգային- հայրենասիրական ապրումներու գեղարուեստականացման մէջ, Սրուանձտեանցով սկսաւ հայրենի հողին ու մարդուն հարազատութեամբ առաջնորդուելու մօտեցումը, որուն արգասիքը եղան հայ գեղապաշտ գրականութեան հետագայ նուաճումները։

Մեր ժողովուրդի հոգեմտաւոր ժառանգութեան շնչաւոր «հանրագիտարան»ը հանդիսացաւ Գարեգին Եպս. Սրուանձտեանց, որ հայոց առակներն ու առածները, հեքիաթներն ու դիւցազնապատումները, ազգային-հայրենասիրական երգերն ու տենչերը Սրուանձտեանց քաղեց իր ժողովուրդին շրթներէն, իր սրտին եւ մտքին հնոցով մշակեց ու յղկեց զանոնք եւ, ամէնէն կարեւորը, հարազատօրէն ժառանգ յանձնեց մեր սերունդներուն։

Իր ծննդեան 171-րդ տարեդարձը նշելու եւ շնչաւորելու թող ծառայէ «Գրաբար-Աշխարհաբար վէճը» խորագրող Գարեգին Եպս. Սրուանձտեանցի հետագայ սրամիտ յօդուածին ընթերցանութեան վայելքը.

«ԳՐԱԲԱՐ.- Տօ՜, Աշխարհաբար, մի անգամ մտածէ չափիդ ու հասակիդ վրայ։ Ա՜հ, ի՜նչ ասեմ, բարկանամ՝ տղայ ես, զարնեմ՝ որդիս ես, սպաննեմ՝ իմս ես, բայց կը խնայեմ. սրտիս մէջ ո՛չ գութ թողիր, ո՛չ սէր. յանդուգն ես, յանդուգն, ինձմէ ծնար ու իմ կենաց եւ իրաւաց յափշտակող եղար։

«ԱՇԽԱՐՀԱԲԱՐ.- Տակաւին պիտի երկարե՞ս խօսքդ. հնացար անցար։ Պարտ է մեծաց մեղմանալ եւ փոքունց աճիլ։ Այժմեան կենդանիք նորութիւն կը սիրեն։ Հին ես, պէտք է թաղուիս։ Գլորուեցաւ քո անիւ, թէպէտ հայր՝ բայց դու արդէն ինկար, երբոր զիս ծնար։

«ԳՐԱԲԱՐ.- Հնացայ ու անցա՞յ, հը, ի՞նչ կը բարբանջես, անշնո՜րհք, գիտե՞ս ով եմ ես, սուրբ Մեսրովբայ ոսկորներ ողջ կը քաշեմ, դուրս կը հանեմ շիրիմից, թող վկայեն թէ Աստուած ի՜նչ սքանչելի հրաշքով շինեց ու շնորհեց զիս Հայաստանին, իմ Աշխարհին։

«ԱՇԽԱՐՀԱԲԱՐ.- Աստուած հոգիդ լուսաւորէ, իրա՛ւ, քո սքանչելիք եւ արած բարիք չեմ ուրանար ես, քո դարը կը յարգէ զքեզ։ Գնա՛, մտիր եկեղեցին, դռնից դուրս մþելներ, այն բաւական համարէ, քո իշխանութիւն եւ սահմանդ եկեղեցին է միայն։

«ԳՐԱԲԱՐ.- Կարկտնած լուսաւորութիւն վրադ առած կը շրջիս, Ստամբօլու մէջ կոր ես, Կարնոյ մէջ՝ կը ես, Մշոյ մէջ զիմա՞լ ես, Վանայ մէջ՝ խորոտ-մորոտ ես, Փոքր Հայոց մէջ առհասարակ տաճկականով խառն զանգուած մի ես։ Ռուսաստանի մէջ գնում-գալիս ես, Թիֆլիսի մէջ՝ վո՛ւնց ես, Ղարաբաղն երթաս՝ «Ատա յի՞նչ անելական ես», Ագուլիս՝ «զոկ» ես։ Տէ՜ հպարտացի՛ր քո ժամանակով, քո լուսաւորութիւնով։

«ԱՇԽԱՐՀԱԲԱՐ.- Ո՞ր մէկ գործքերս ու փառքերս յիշեմ։ Միով բանիւ լուսաւորութիւն եմ ես։ «Այս վերջին ժամանակ ահա ժամանակը իւր հզօր փառքով ու յաղթական կառքով այս հանդէսի մէջը մտաւ, երկու հակառակ զօրութիւնները իր առջեւ կանչեց եւ այս վճիռը կնքեց ու հաստատեց.-

«Գրաբարին միշտ յարգանք եւ անմահութիւն։ Աշխարհաբարին՝ կեանք եւ յառաջդիմութիւն»։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար
Ամենադիտված