Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Սրբազանն իր հավասարակշիռ կեցվածքով խառնում էր թե՛ մասոնական, թե՛ ուռա-հայրենասերների խաղաքարտերը

Գիտություն և Մշակույթ

Օրմանյանը այն դեմքերից է, որոնք մեր ազգի չարքաշ պատմության դժվարին րոպեներին կարողացել են խարիսխ դառնալ մեր ցեղի տարուբեր նավին և, լինի իրենց խելքով, լինի հեռատեսությամբ, լինի անձնական ընդունակություններով, զերծ են պահել նրան նավաբեկությունից:

Վահրամ Փափազյան

Օրմանյանն այն եզակիներից էր, որն ամբարել էր եկեղեցական և քաղաքական գործչի, մեծ հայրենասերի և ականավոր հայագետի ընդունակություններն ու հմտությունները: Նրա բուռն եկեղեցական, հասարակական-քաղաքական և գիտական գործունեությունը տեղիք տվեցին հակասական և իրարամերժ գնահատականների: Երևի հայոց բարձրաստիճան կղերի և ոչ մի ներկայացուցիչ այդքան ոխերիմ թշնամիներ ու նախանձողներ չունեցավ, որքան Մաղաքիա արք. Օրմանյանը: Նրան չէին սիրում և ատում էին խավարամիտ և տգետ հոգևորականները՝ սկսած քահանայից մինչև կաթողիկոս (խոսքը հատկապես Մատթեոս Բ Իզմիրլյան-Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի մասին է), ազգի և «հեղափոխության» թշնամի էին համարում քաղաքական կուսակցությունների արկածախնդիր առաջնորդները: Իր բուռն ազգային-եկեղեցական գործունեության համար Օրմանյանը persona non grata էր Վատիկանում և Ռուսաստանյան կայսրությունում: Բայց հայ հասարակության մեջ կար իրատես ու խոհեմ մի շերտ, որը լավ էր հասկանում Օրմանյան անհատին ու հեռատես ազգային-եկեղեցական գործչին: Ցավոք, այդ շերտը, ինչպես միշտ, որակյալ, բայց և այնպես, փոքրամասնություն էր հայոց հասարակական-քաղաքական կյանքում, որտեղ տեր ու տնօրինություն էին անում ամբոխավարներն ու այսրոպեական ճղճղան հայրենասերները, որոնք գործիք դարձան Օսմանյան պետությունում գործող մութ ուժերի ձեռքին: Օրմանյան սրբազանն իր հավասարակշիռ ու հեռատես կեցվածքով խառնում էր թե՛ մասոնական օթյակներում բազմող մութ ուժերի (խոսքը երիտթուրքական պարագլուխների և նրանց «ստնտու» հրեական կազմակերպությունների մասին է) և թե՛ ուռա-հայրենասեր ընկեր փանջունիների խաղաքարտերը:

Արդ, ո՞վ էր Օրմանյան անհատը, ո՞րն էր նրա մեծությունն ու առեղծվածը: Փորձենք բնութագրել նրա կյանքն ու գործը՝ ինչ-որ տեղ զուգահեռներ անցկացնելով նրա ժամանակակից և, ինչո՞ւ չէ, մրցակից Մատթեոս Իզմիրլյանի միջև:

1841թ. փետրվարի 11-ին (նոր տոմարով՝ 23-ին) պոլսաբնակ կաթոլիկադավան Անտոն և Եղիսաբեթ Օրմանյանների ընտանիքում ծնվեց առաջնեկը, որին մկրտեցին Պողոս անվամբ: Հետաքրքիր էր, որ Անտոն Օրմանյանի պապը՝ Հովհաննեսը, հայ առաքելական դավանանքի էր, Թրաքիայի Դելիօրման գավառից (այստեղից էլ նրանց Օրմանյան ազգանունը) և ինչ-ինչ հանգամանքներում սպանվել էր: Հովհաննեսի այրին ապաստան էր գտել Կ.Պոլսի հայ կաթոլիկ մի ընտանիքում: Սրա կաթոլիկություն ընդունած Աստվածատուր որդուց էլ ծնվեց Մաղաքիա Օրմանյանի հայրը՝ Անտոնը: Մանուկ Պողոսն աչքի էր ընկնում ուսման մեծ հակումով և զարմանալի ուշիմությամբ: Նախնական կրթությունն Օրմանյանն ստացավ Կ.Պոլսի Սագըզ-Աղաճի Մխիթարյան վարժարանում և Անտոնյան կաթոլիկ միաբանության դպրոցում: Եղիա վարդապետ Նահապետյանը, տեսնելով այս հրաշամանուկի բնածին ընդունակություններն ու ուսման նկատմամբ անհագ ծարավը, կազմակերպեց Պողոսի մեկնումը Հռոմ, որտեղ նա ընդունվում է սովորելու Անտոնյան հռչակավոր վանքի դպրոցում: 14 տարեկանում Օրմանյանն ստանում է իր հոգևոր առաջին աստիճանը, օծվում է ընծայացու և վերցնում կնքահոր՝ Մաղաքիա Փափազյանի անունը: Մի քանի տարի անց Մաղաքիան դառնում է Անտոնյան միաբանության անդամ, սակայն նպատակասլաց և ուսումնատենչ երիտասարդի համար միաբանության անդամի և նույն հաստատության ուսուցչի պաշտոնը բավարար չէին: Օրմանյանը բնությունից շռայլորեն օժտված այն մարդկանց դասից էր, որոնց համար չկային անհաղթահարելի արգելքներ: Իսկ այդ արգելքների հաղթահարման ճշմարիտ ուղին կարելի էր հարթել գիտելիքների ձեռքբերման և կանոնավոր դասական կրթություն ստանալու միջոցով: Լատիներենում հմտանալու համար Օրմանյանը սկսում է հաճախել Հռոմի Աստվածաբանական դպրոցը և համալսարանի իրավունք ունեցող Ս.Ապոլինարի ուսումնական հաստատության երկամյա դասընթացներին: Հարկ է նշել, որ վերջին ուսումնական հաստատությունը մի տեսակ դարբնոց էր կաթոլիկ բարձրաստիճան կղերի պատրաստման համար, և այստեղ կրթություն էին ստացել ապագա նշանավոր շատ կարդինալներ և պոնտիֆիկներ: Շուտով Օրմանյանը ստանում է իմաստասիրության, ապա նաև աստվածաբանության և եկեղեցական իրավունքի մագիստրոսի գիտական աստիճաններ: Օրմանյանին կուսակրոն քահանա ձեռնադրեց Էդուարդ արք. Հյուրմյուզյանը, որը մեծ հույսեր էր կապում երիտասարդ ու բանիմաց հոգևորականի հետ: Ուսման ընթացքում եռանդուն և ավյունով լի Օրմանյանն իր առաջնամուտը գործեց հայ հասարակական և հոգևոր կյանքի հորձանուտ: Հռոմի կաթոլիկ քարոզչական դպրոցում հայոց լեզու դասավանդելուն զուգահեռ, Օրմանյանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց հասունյան-հակահասունյան պայքարին: Հռոմի Աստվածաբանական ակադեմիայի անդամ, կաթոլիկ քահանա Մաղաքիա Օրմանյանը դարձավ այն հայրենասեր և հեռատես գործիչներից մեկը, որը ճիշտ ըմբռնեց Հասունի և նրա կողմնակից եղջրակիր ու հաստաճակատ խավարամիտների քայլերի ամբողջ վտանգը հայության համար:

Ի՞նչ էր կատարվում լուսավորյալ ու հավատքին նվիրյալ Օրմանյանի հոգում: Մեր հերոսի հոգեկան տվայտանքները շատ դիպուկ նկարագրել է նրա լավագույն կենսագիրներից մեկը՝ Վահրամ Բարունյանը. «Վատահամբաւ Հասուն մէկ կողմէ, Հռոմի Անտոնեան միաբանութեան զանազան խառնակ գործերը միւս կողմէ, տեսակ մը սրտի անհանգստութիւն կը պատճառէին կրօնաւոր Մաղաքիա Օրմանեանին, որ տակաւին շատ երիտասարդ ու նուիրեալ գաղափարականով սնած, մեծցած մէկը ըլլալով չէր կրնար հասկնալ, թէ ի՞նչպէս կրնայ պատահիլ, որ «եկեղեցականներ» և «Քրիստոնեա եկեղեցականներ» այս աստիճան անմաքուր, անվստահելի ու շահամոլ կրնան ըլլալ »:

Օրմանյանի ըմբոստ խառնվածքը թույլ չէր տալիս նրան համակերպվել թե՛ հռոմեադավան հայերին կաթոլիկության ընդհանուր կաթսայի մեջ տարրալուծելուն, թե՛ Հռոմի պապի անսխալականության դոգմատին3 և թե՛ ամենակարևորը՝ հայոց հավատքի ու հայ եկեղեցու նսեմացման փորձերին: Ըմբոստ ու հայրենասեր քահանայի վարքը չվրիպեց կաթոլիկ հոգևոր վերնախավի աչքից: Վատիկանի տխրահռչակ ժողովից հետո Օրմանյանը ստիպված էր բառի բուն իմաստով փախչել Հռոմից և վերադառնալ Կ.Պոլիս: Օրմանյանն Օրմանյան չէր լինի, եթե իր տաղանդավոր գրչով դիպուկ և համարձակ չպատասխաներ խավարամիտ կաթոլիկ գիշանգղերին: 1870-1872թթ. Կ.Պոլսում իտալերեն լույս են տեսնում երկու հիմնարար մենագրություններ՝ «Արևելյան հայ կաթոլիկները և հայերը» և «Ռևերսուս կամ Հայք և պապականությունը»: 1872-1873թթ. արդեն ֆրանսերեն լեզվով Օրմանյանը հրատարակում է «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունները և քաղաքական իրավունքները» և «Վատիկան և հայք» աշխատությունները: Թե՛ աշխատությունների լեզուն (իտալերեն և ֆրանսերեն) և թե՛ դրանց կրոնադավանաբանական ու հասարակական-քաղաքական ենթատեքստն ու սլաքը ճիշտ և տեղին էին ընտրված: Երեսնամյա Օրմանյանն արդեն այս աշխատություններում ի ցույց է դնում իր հասարակական-քաղաքական լայնախոհ և հեռատես կեցվածքն ու դիվանագիտական հոտառությունը: Ի տարբերություն իր հակառակորդների և նույնիսկ զինակիցների ճղճղան կեցվածքի և գործելակերպի՝ Օրմանյանն ընտրեց խավարին ու տգիտությանը լույսով ու գիտելիքներով պատասխանելու ուղին: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ պապականության «պահապան քերծեներն» անմիջապես արգելված գրքերի շարքը դասեցին Օրմանյանի աշխատությունները: Օրմանյանն իրեն հատուկ սրամտությամբ և հումորով հետագայում գրում էր. «…Բայց մերժումը հերքում չէր»: Առաջ ընկնելով ասենք, որ հետագայում շատերն էին փորձում մերժել ու անտեսել հսկային, բայց ոչ ոք չկարողացավ դույզն իսկ փորձ կատարել լուրջ փաստարկներով հերքել նրա գաղափարները, գործելակերպն ու առավել ևս գիտական վաստակը:

Վիճակը նետված էր. Օրմանյանն ու իր համախոհները կամ պետք է համակերպվեին համակաթոլիկացման ճղճիմ գաղափարին, զրկվեին ազգային դեմքից ու հրաժարվեին ազգային գաղափարներից, կամ պետք է կտրուկ քայլ կատարեին՝ հեռանալով կաթոլիկ եկեղեցուց վերադառնալ Մայր եկեղեցու գիրկը: Ի դեպ, ոչ վաղ անցյալում այդօրինակ աղմկալի մի դարձ եղել էր ժամանակի ականավոր ազգային-հոգևոր գործիչ Գաբրիել արք. Այվազովսկու գլխավորությամբ: Նրա հետ կաթոլիկությունից հրաժարվեցին ևս երկու ականավոր Մխիթարյան միաբան-վարդապետներ՝ Ս.Թեոդորյանը և Ա.Գալֆայանը: Հեռատես և խոհուն Օրմանյանն ընտրեց երկրորդը՝ ազգայինն ու ճշմարիտը վեր դասելով ապազգայինից ու կործանարարից: Հետագայում Օրմանյանը բազմաթիվ անգամ պետք է կանգներ այսպիսի թնջուկներ քանդելու առջև, և ինչպես ցույց տվեց պատմության հետագա ընթացքը, նա բոլոր դեպքերում կայացնում էր միակ ճիշտ որոշումը, ինչքան էլ այն դուր չգար նեղճակատ կղերականներին և «պոռացող» հեղափոխականներին:

շարունակելի

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված