Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ 

«Դիվական ուժի» դիրիժորը

Գիտություն և Մշակույթ

Ձեզ ենք ներկայացնում 2008 թ. «Ազգ» օրաթերթ ընդգրկված Ս. Սարգսյանի «Հավերժական երկխոսություն երաժշտության հետ» հոդվածը:

Երեւի այսպիսի բառերով կարելի է բնորոշել մեր ժամանակի նշանավոր դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ֆրանսիայի Արվեստի եւ գրականության շքանշանի ասպետ Օհան Դուրյանի կյանքը` նրան նվիրված ֆիլմը դիտելուց հետո: Երաժշտության հետ երկխոսությունը միայն համերգային եւ օպերային հագեցած գործունեությունը, մշտական հյուրախաղերը, փորձերը, ձայնապնակների վրա եւ ռադիոյի ու հեռուստատեսության ֆոնդերի համար կատարվող երաժշտության ձայնագրությունները չեն: Երաժշտության հետ հավերժական երկխոսության մեջ արտացոլված է Օհան Դուրյանի անհատականության բնույթը, անձ, որը ձայնային տարածքում տեսնում է մարդու հոգեւոր եւ հուզական աշխարհի մարմնավորումը, իսկ դիրիժորի մասնագիտության մեջ` այդ աշխարհը թափանցելու հնարավորությունը: Ահա թե ինչու հայ դիրիժորին նվիրված ֆիլմը կոչվում է «Խորը զգացմունքների մասնագիտություն: Օհան Դուրյան»:

***

Ֆիլմի պրեմիերան կայացավ  Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, հավաքելով Դուրյանի տաղանդի երկրպագուների մեծ լսարան: Դահլիճում ներկա էր նաեւ ինքը` մաեստրո` ծանր հիվանդությունից հետո դեռեւս թույլ, բայց երջանիկ, ինչպես նաեւ Մոսկվայից հյուր եկած կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ստաս Նամինը, որը գլխավորում է Կատարողական արվեստների կենտրոնը: Հենց այդ կենտրոնի ստուդիան 2007-ին Օհան Դուրյանի 85-ամյակի առթիվ թողարկեց ֆիլմը (բեմադրիչ` Ալեքսեյ Կիսելյով, սցենարի հեղինակՙ Վալերի Տուգոլուկով): Ֆիլմի նախագիծն իրականացվեց Հայաստանի կառավարության (վարչապետ Անդրանիկ Մարգարյանի) եւ անձամբ Ստաս Նամինի աջակցության շնորհիվ: Վերջինս Օ. Դուրյանին 2001-2005 թթ. հրավիրել էր լինելու կենտրոնի բազայի վրա ստեղծված Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

Ֆիլմի գաղափարը «հարուցվեց» Դուրյանի հենց մոսկովյան գործունեությամբ, որը լայն արձագանք էր գտել Ռուսաստանի հասարակայնության մեջ: Հետաքրքիր է, որ աշխարհի եւ առաջին հերթին Արեւմտյան Եվրոպայի բազմաթիվ նվագախմբեր նվաճած Դուրյանը կյանքի մայրամուտին իր տաղանդի ջերմ երկրպագուների գտավ նոր Ռուսաստանի մայրաքաղաքում, որը 21-րդ դարում դարձել է միջազգային մշակութային կենտրոններից մեկը: Բայց Դուրյանի արվեստը չկորավ եռուն արդիականության մեջ, քանզի կրում էր անկրկնելի անհատականության կնիքը, չթվաց հնացած, քանի որ ձեւի ու բովանդակության, ֆիզիկական ու հոգեւոր ծախսերի դասական հավասարակշռության չափանմուշ է, նոտայական տեքստի եւ կատարողական երեւակայության միահյուսվածք:

Մոսկվայում Դուրյանի արվեստը (ի դեպ, Դուրյանն առաջին անգամ ԽՍՀՄ եկավ 1957-ին որպես Երիտասարդության եւ ուսանողների մոսկովյան միջազգային փառատոնի պատվիրակ եւ ելույթ ունեցավ Միությունների տան Սյունազարդ դահլիճում) պահանջված դարձավ նաեւ այն բանի շնորհիվ, որ իրենից ներկայացնում էր անցած ժամանակաշրջանի կենդանի փաստաթուղթ, վարպետության բաց դասընթաց այն բոլոր կատարողների համար, որոնք փնտրում էին երաժշտության «փիլիսոփայական քարը»ՙ կոմպոզիտորական մտահղացման վերաստեղծումը:

Ինքը` Դուրյանը դիրիժորական աշխատանքի իմաստը բնորոշում է որպես «կոմպոզիտորի հոգու բացահայտում»: Դրա հետ մեկտեղ այդ աշխատանքի գեղարվեստական արդյունքը վկայում է, որ Դուրյանը բացահայտում է ոչ միայն կատարվող կոմպոզիտորի հոգին, այլեւ սեփականըՙ «հրաբխայինը»: Պատահական չէ, որ Նիցցա քաղաքի կոնսերվատորիայի ռեկտոր Անդրե Պերենը 1979-ին Դուրյանի համերգից հետո գրեց նրա «դիվական ուժի» եւ այն մասին, որ դիրիժորը «երաժիշտներին ոգեշնչում է իր կախարդանքով», որ նա «նվագախումբն իր հետեւից է տանում իր հոգուց բխող եռանդի հոսքով»:

Դրան անհրաժեշտ է ավելացնել մի կարեւոր բան` Դուրյանի արվեստի ներգործության համամարդկային սպեկտրը: Երուսաղեմում ծնված այդ հայն ասես իր մեջ ներառած լինի տարբեր ժողովուրդների մտայնության, դավանանքի, ավանդույթների ու սովորույթների խորքային մասը, որպեսզի նրանց վերադարձի միասնական մարդկային էության տեսքով: Ահա թե ինչու ազգայինի (երբեմն էլ ազգային երաժշտական ոճերի) պատնեշները քանդելով` կյանքի դրամայից ծնված Դուրյանի արվեստը դառնում է համամարդկային, միջազգային, ուստիեւ միշտ արդիական:

«Խորը զգացմունքների մասնագիտություն» ֆիլմի գլխավոր արժանիքը Օհան Դուրյանի անձի ընդգրկման եւ նրա դիրիժորական վարպետության համաշխարհային ճանաչման փոխանցումն է: Իր բարոյագիտական համոզմունքներսում անսասան անհատի եւ գեղագիտական իդեալի բարձունքները նվաճող երաժշտի օրգանական երկմիասնությունը հակել է տալիս գլուխները արտերկրում որպես Օհան Դուրյան Նարեկ հայտնի անվան առջեւ:

Ֆիլմը բաժանված է վեց գլուխների, որոնց սյուժեում օգտագործված է Ռուզան Մահտեսյանի «Խոսող ձեռքեր» (Երեւան, 1999) կենսագրական գրքի նյութը: Դուրյանի արտասովոր արտիստական ձիրքի եւ մարդկային վսեմ հատկանիշների մասին խոսում են Վալերի Գերգիեւը, Մարկ Գորենշտեյնը, Բորիս Տեւլինը, Սերգեյ Դորենսկին, Նամի Միկոյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ստաս Նամինը, Արմեն Սմբատյանը, Տիգրան Մանսուրյանը, Վահան Վարդապետյանը (բժիշկ եւ ընտանիքի բարեկամ) եւ տողերիս հեղինակը: Արտասահմանցի երաժիշտների մեջՙ դաշնակահար Ջեսսի Դեւիսը (ԱՄՆ), դոկտոր-պրոֆեսոր Վերներ Վոլֆը, Լայպցիգի «Գեւանդհաուզ» նվագախմբի արտիստներ Կառլ-Հայնց Պասինը, Օտտո-Գեորգ Մոոզդորֆը, Վերներ Զելտմանը (1962-1969 թթ. Դուրյանը «Գեւնդհաուզի» եւ Լայպցիգի օպերայի հրավիրյալ գլխավոր դիրիժորն էր: 2007-ին Լայպցիգում բացվեց նրան նվիրված ցուցատախտակ: Նրա անունով է կոչվում «Գեւանդհաուզի» փորձասրահը):

Մոցարտի (նրա «Ռեքվիեմը» հնչում է ինչպես մոսկվացի, այնպես էլ հայ երաժիշտների կատարմամբ), Բեթհովենի, Բրամսի, Բեռլիոզի, Բրուկների (Եվրոպայում Դուրյանին համարել են խոշորագույն «բրուկներյան» դիրիժոր ), Դվորժակի, Ռավելի ստեղծագործություններից եւ սեփական «Կոմիտասականից» (այդ շարքի հիմքը Կոմիտասի երգերն են) հագեցված եւ դինամիկորեն զարգացող պատմողական շարք կազմող մաեստրոյի տեսագրույթունները (ցավոք, չեն ցուցադրվում օպերային տեսագրությունները. չէ որ երաժշտական թատրոնում Դուրյանի ներդրումը սիմֆոնիկից պակաս չէ) դառնում են Դուրյանի հզոր տաղանդի փայլուն հաստատումը:

Ֆիլմում առանձնահատուկ կարեւորություն են ստանում երաժշտության վերաբերյալ հենց Դուրյանի խոսքերը, ավելի ճիշտՙ նրա ասույթները երաժշտակատարողական արվեստի եւ մասնավորապես դիրիժորի արվեստի մասին: Այդ մասնագիտության բազմաթիվ խոշորագույն ներկայացուցիչների պես Դուրյանը գլխավոր պայմաններն է համարում կոմպոզիտորական պարտիտուրի կատարյալ իմացությունը, համերգի ժամանակ դիրիժորի ինքնանվիրման բարձր աստիճանը եւ անձնվեր ծառայությունն արվեստին:

Վեց տասնամյակի ընթացքում իր ամբողջ արտիստական գործունեությամբ Օհան Դուրյանն ապացուցել է այդ ծառայությունը` դրանում տեսնելով իր կյանքի արդարացումը, իր երկրային առաքելությունը, երաժշտության ճանաչողությունը մարդկանց նվիրելու սեփական պարտքը:

աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակը
Ամենադիտված