Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Դերասանուհին հյուսիսային Կովկասում քաղաքից քաղաք գնալիս վախեցել է չեչենների հարձակումներից

Գիտություն և Մշակույթ

Առանց չափազանցության կարելի է ասել, որ հայ բեմի մեծ դերասանուհի Սիրանույշը (Մերոպե Սահակի Գանթարճյան, 1857 Կ. Պոլիս-1932 Կահիրե), համաշխարհային թատրոնի մեծություններից մեկն է: Նրա անունը պետք է դասվի ֆրանսուհի Սառա Բեռնարի, իտալուհի (հայկական ծագումով) Էլեոնորա Դուզեի, ռուսներ Գլիկերիա Ֆեոդոտովայի, Մարիա Երմոլովայի, Մարիա Սավինայի, Վերա Կոմիսսարժեւսկայայի շարքում, իբրեւ մեծ ողբերգակ դերասանուհի, որի արվեստով հիացել ու գնահատել են նաեւ օտարազգի հանդիսատեսներն ու թատերական քննադատները:

Մեր դժբախտությունն այն է, որ փոքր ազգ լինելով, դժվար ենք ընկալվում ուրիշների կողմից: Բայց ավելի ցավալին այն է, որ մենք չենք կարողանում մեր մեծություններին ներկայացնել աշխարհին: Ո՞վ ունենար Վահրամ Փափազյան, որ մի քանի լեզվով մենագրություն չգրեր նրա մասին: Մեր ազգային ունեցածն էլ միայն հիշողություններ են: Ո՞վ ունենար Սիրանույշ, որ ուրիշ լեզուներով չտարածեր նրա փառքը միջազգային թատերական կյանքում: Այս տեսակետից մի փոքր բացառություն է կազմում Պետրոս Ադամյանը, որի մասին նախախորհրդային տարիներին երկու փոքրիկ գիրք է տպվել (ռուսերեն), իսկ խորհրդային տարիներին` ընդամենը մեկը, այն էլ` շեքսպիրյան առումով: (Խոսքը հայերենի մասին չէ):

Սիրանույշն ապրել է 75 տարի, որից 60-ը նվիրել է բեմին, խաղացել է 200-ից ավելի հոգեբանական բարդ եւ հուժկու խառնվածք ունեցող դրամատիկ ու ողբերգական դերեր, գնահատվել հայ եւ օտար թատերական գործիչների կողմից, փառավոր ու դժբախտ օրեր ունեցել, սիրել ու սիրվել է հարազատ ժողովրդի կողմից, եղել է մայրենի լեզվի անաղարտության ու պահպահման ջերմ պաշտպան ու ջատագով, ուշադիրՙ շրջապատի ու ընկերների նկատմամբ, երբեմն կամակոր ու անհնազանդ, երբ ոտնահարվել են իր իրավունքները, բայց միշտ մնացել է բեմի երկրպագու, արվեստի նվիրյալ, հարազատ ժողովրդին նվիրված, թատրոնից դուրս այլ կյանք չունեցող մի ասուպ, որի նմանը դժվար է պատկերացնել:

Աշխարհագրական մեծ ընդգրկումներ են ունեցել Սիրանույշի բեմական գործունեության շրջանակները` Թուրքիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Անդրկովկաս եւ Ռուսաստան (ներառյալ Մոսկվան ու Պետերբուրգը), Միջին Ասիա եւ Պարսկաստան, Եգիպտոս: Ըստ որում, մի շարք երկրներում հանդես է եկել մի քանի անգամ: Որքան էլ Հյուսիսային Կովկասում քաղաքից-քաղաք գնալիս վախեցել է չեչենների հարձակումներից, գիշերները հյուրանոցներում նստարանների վրա լուսացրել, ամառները Շուշիի սառը օդից դժգոհել, բայց ամեն տեղ գնացել է սիրով, սեփական խղճի թելադրանքով, որ գավառական բնակչությունն անհաղորդակից չմնա գեղեցիկ արվեստի տված բարոյական դասերից:

Այս բոլորով հանդերձ դերասանուհին իր գործունեության բեղմնավոր շրջանն անց է կացրել Անդրկովկասում, որտեղ հայությունն ավելի շատ է եղել: Երախտագետ դերասանուհին այսպես էլ խոստովանել է. «Ես պարտական եմ իմ գոյությամբ Կովկասի հասարակությանը, որը փրկել է ինձ` պահպանելով իմ ուժերը եւ զարգացնելով իմ մեջ գտնված ընդունակությունը»:

Սիրանույշն առաջին անգամ ոտք է դրել Անդրկովկաս 1879-ին եւ մինչեւ 1922-ը տարբեր տարիների ընդհատումներով գործել Թիֆլիսի եւ Բաքվի մշտական թատերախմբերում: Ձմեռային թատերաշրջանն ավարտելով, խմբեր է կազմել ու մեկնել գավառներըՙ տեղական հանդիսատեսի գեղարվեստական պահանջմունքները բավարարելու:

Գավառներում դերասանական շրջապտույտներից ամենանվիրական վայրը Սիրանույշի համար եղել է Հայաստանը, որտեղ նա զմայլվել է ոչ միայն բնության գեղեցկությամբ, այլեւ ճարտարապետական կոթողներով ու հնություններով: Հենց միայն Անիում երեք այցելություն է ունեցել: Քաղաքների մեջ նա շատ է սիրել Երեւանը, նրա հեզ ու խոնարհ, անմիջական հանդիսատեսներին:

Սիրանույշն իր 60-ամյա բեմական գործունեության մեջ ոչ մի տեղ այնքան շատ ելույթ չի ունեցել, որքան Երեւանում: 1899-ից մինչեւ 1917 թվականը Սիրանույշը տասն անգամ հյուրախաղերի է եկել Երեւան, ըստ որում, վերջին տարում` երկու անգամ, կարծես կանխազգալով, որ այլեւս չի տեսնելու իր սիրած Մասիսները, Արագածը, Էջմիածնի, Զվարթնոցի պատմական հրաշալիքները:

Հայաստանյան վայրերից Սիրանույշը խաղացել է նաեւ Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Իգդիրում, Հին Նախիջեւանում, Ջուլֆայում, Շուշիում, որոշ ամառներ հանգստացել Մեծ Ղարաքիլիսայում (այժմՙ Վանաձոր) եւ Դիլիջանում: Նա հափշտակված է եղել եւ հպարտացել Հայաստանի գեղատեսիլ վայրերով, Սեւանի կապուտակ ջրերով, Էջմիածնի, Հաղպատի, Սանահինի, Անիի ճարտարապետական հուշարձաններով, անձեռակերտ հրաշալիքներով:

Իր բեմական գործունեության 35-ամյակի նախապատրաստության շրջանում, սիրով Հայաստանի քաղաքներն այցելելու մասին, 1908-ին իշխանուհի Մարիամ Թումանյանին գրել է. «Ամեն մի գավառ ես ինքս անձամբ ներկայացել եմ, չեմ թողել, որ հասարակությունը միայն լրագրերում կարդալով բավականանա: Ձմեռը ցրտին Ռոստովի ճանապարհներին սառել եմ, ամառը Շուշվա ճանապարհներին կամ գարնանը Ղզլարի ճանապարհներին չեչենների միջից անց կենալիս, որոնք ավազակներ են եւ սարսափով անցել եմ, ամեն րոպե սպասելով, որ պետք է հարձակվեն կառքերի վրա: Ամեն մի ցամաքային ճանապարհին երեսս ուռչում էր, լեռնային օդը չէի կարողանում տանել եւ ես շատ քաղաքներ մտած եմ այլանդակ դեմքով, ուռած երեսով, մանր աչքերով, սեւացած...»:

Այս տողերի շարունակության մեջ, թեեւ Սիրանույշը Հայաստան անունը չի հիշատակել, բայց ամբողջովին նվիրված է հայրենի երկրին: «Ինչպես ծածկեի երեսս,- գրել է նա,- երբ բաց երեսով եւ բաց աչքերով էլ չէի կշտանում իմ հայրենիքի լեռները եւ դաշտերը դիտելով»:

Սիրանույշը Հայաստանում, մասնավորապես Երեւանում է տեսել հայոց ոստանի կենտրոնավայրը` շրջապատված Մեծ ու Փոքր Մասիսներով, Արագածով, Էջմիածնով ու, նույնիսկ... Սեւանով: Ամեն անգամ սրտի թրթիռով է նայել հայ ժողովրդի հավերժության այդ խորհրդանիշներին եւ սրտից մի մասնիկ թողնելով, կարոտով հեռացել նրանցից: Նա շատ բարձր է դասել Երեւանի հանդիսատեսին` պարզամիտ ու անմիջական, իր լեզվի ու պատմության իսկական տիրոջ-հանդիսատեսին:

շարունակելի

աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված