Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա 

«Քոռ-քոռ» ի՞նչ համաձայնագիր ենք ստորագրելու

Հայկական Մամուլ

Արդյոք Հայաստանն ու Եվրամիությունը վերջնականապես համաձայնեցրե՞լ են Ասոցացացման համաձայնագրի բոլոր դրույթները, քանի որ արդեն աշնանը Վիլնյուսում այն պետք է նախաստորագրվի: Բնականաբար' համաձայնագիրը եվրոպական ընդհանուր մոտեցումների վրա տվյալ երկրների խնդիրներին համապատասխանեցվող մի պլատֆորմ է, որն առաջարկվում է Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Բելառուսին, Ադրբեջանին (յուրաքանչյուր երկրի հետ բանակցությունները տարբեր փուլերում են), սակայն, անշուշտ, տեղայնացված փաստաթղթերում կլինեն դրույթներ, որոնք կվերաբերեն տվյալ երկրների ամենակարեւոր խնդիրներին:

Հետեւելով Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների տարբեր ռաունդներին' հանգում ենք այն եզրակացության, որ այս պահին, երբ երեք ամսից համաձայնագիր է ստորագրվելու, այն պետք է հրապարակված լիներ, եւ հանրությունը դետալ առ դետալ պետք է իմանար' ինչի՞ մասին է խոսքը: Շատ զարմանալի է, որ մինչեւ հիմա անգամ փորձագիտական շրջանակները չգիտեն ըստ էության ի՞նչ է այդ փաստաթուղթը, չնայած տարբեր հանդիպումներում եւ քննարկումներում այնտեղ արտացոլված շատ խնդիրների մասին խոսվել է: Հասկանալի է, որ այն հիմնված է եվրոպական 6 աներկբա գերակայությունների վրա, նրա բաղկացուցիչն է Խոր եւ համապարպակ առեւտրի գոտու համաձայնագիրը, եւ որ' մեր երկրի ներքին բարեփոխումներն այդ համաձայնագրի առյուծի բաժնի առարկան են: Սակայն երկրի հետագա ուղու վերաբերյալ մի փաստաթուղթ, որը երեք ամիս հետո նախաստորագրվելու է (եթե նախաստորագրվելու է), եւս մի երեք ամսվա մեջ էլ վավերացվի խորհրդարանում, տարօրինակ է, թե ինչու մինչեւ այժմ հասանելի չէ: Որովհետեւ այս կարգի համապարպակ փաստաթղթերը, որոնք վերաբերում են երկրի արտաքին ու ներքին ընթացքին, պետք է քննարկումների փուլ անցնեն երկրի ներսում: Բայց եթե այդ փաստաթղթի ամբողջական տեքստը չկա' ի՞նչը քննարկեն' եվրոպական բարի ցանկություննե՞րը, որի մասին սովորաբար բարձրաձայնում են եվրոպաշտոնյաները:

Օրինակի համար հիշենք հայ-թուրքական արձանագրությունները: Թվում էր' այնտեղ որեւէ նախապայման չկա, սակայն կային ձեւակերպումներ, որոնք թաքնված վտանգներ ունեին իրենց մեջ: Գումարվեց այն, որ Թուրքիայի ղեկավարները բանավոր կերպով անընդհատ պնդում էին իրենց նախապայմանները:

Իսկ թե արդյոք ԵՄ-Հայաստան ասոցացման պայմանագրում ի՞նչ թաքնված վտանգներ կան' մանրամասն չտիրապետելով մենք չենք կարող իմանալ: Գիտենք, որ վեց գերակայություններ կան եվրոպական արժեքների հիմքով, եւ դրանց Հայաստանը պետք է հետեւի, գիտենք, որ վիզային արտոնյալ ռեժիմներից բնակչության տարբեր շերտեր կարող են օգտվել, Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ Համապարփակ եւ խոր ազատ առեւտրի համաձայնագրով գուցե կարողանանք մեր շուկան ընդլայնել եւ տնտեսությունը կարգի բերել եւայլն: Սակայն չգիտենք' արդյոք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձեւակերպում կա՞ այնտեղ: Ո՞ր սկզբունքների հիման վրա է այդ ձեւակերպումը, եթե այն կա, ի՞նչ են պարտադրում Հայաստանին մի ձեւակերպումով, որը, եթե հավատալու լինենք եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, պարտադիր է լինելու իրականացման համար, ու նույնիսկ եթե ժամկետների մեջ չտեղավորվենք նախաստորագրելիս, Ֆյուլեն էր կատակում, ԵՄ-ն դատի կտա Հայաստանին:

Կամ արդյո՞ք Ադրբեջանի հետ ԵՄ համաձայնագրում էլ այդպիսի ձեւակերպումներ կան, ու եթե Հայաստանը ստորագրի համաձայնագիրը, Ադրբեջանը' առայժմ ոչ, ինչ է լինելու այդ դրույթների ճակատագիրը: Հազար Ասոցացման պայմանագիր լինի' իր գերգաղտնիությամբ, եթե ԵՄ-ն որոշել է առաջ անցնել գործընթացներից եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որեւէ ձեւով դրույթ ձեւակերպել համաձայնագրի մուտքում, ապա սա ազգային անվտանգության խնդիր է, վերաբերում է ողջ հայությանը, եւ այս իմաստով' հայերս գոնե պետք է տեղյակ լինենք դրան հիմա: Իսկ եթե Ասոցացման պայմանագրում այդպիսի կետ չկա' ավելի եւս մերոնք պետք է հայտարարեն այդ մասին եւ հանգստացնեն անհանգստացողներին: Համենայն դեպս' անհասկանալի է, թե ինչ ենք քոռ-քոռ ստորագրելու աշնանը, եւ ով պետք այդ բոլորը բացատրի ժողովրդին:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Ամենադիտված