«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ նախատեսվում է շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք
Իրավունք
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Orange Oil» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանների ցանցում:
Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին,
բացակայել են չափանոթները, բացակայել են արագ արձագանքման QR կոդերն ու համապատասխան մակնշումը, արձանագրվել են չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Հայտնաբերված խախտումների հիմքով ցանցի 10 հասցեներում գործող բենզալցակայանները կապարակնքվել և փակվել են։
«Orange Oil» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ընկերության նկատմամբ նախատեսվում է կիրառել շուրջ 9 մլն դրամի տուգանք։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը