Այսօր դերասանուհի Մելինե Համամջյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Դերասանուհի Մելինե Համամջյանը ծնվել է 1922 թ. դեկտեմբերի 17-ին, Կոստանդնուպոլսում: 1923թ. ծնողների հետ հաստատվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ 1939թ-ից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։ 1946թ. տեղափոխվել է Երևան: Կարճ ժամանակ աշխատել է թատրոնի երգչախմբում, ապա` ԵրևանիՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` որպես դերասանուհի։ Դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանիղեկավարությամբ։ 1948թ. կերտել է առաջին դերը' Թերեզա (Պարոնյանի «Շողոքորթն»)։ Ստեղծել է գրոտեսկային ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ, որոնցից են` Թերեզա, Մարթա` Պարոնյանի «Շողոքորթն», «Ատամնաբույժն արևելյան», Մինադորա` Ջոջուայի «Երկու օրիորդ», Փեփրոնե` Պապայանի «Փարիզեցի փեսան», Շողակաթ` Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։ 1984թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Մահացել է 1999 թ. Մայիսի 7-ին, Երևանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)