Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն 

Հայաստանում կիբեռհանցագործությունները կրկնապատկվել են, ձևերը` կատարելագործվել

Իրավունք

Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված, այլ կերպ ասած, կիբեռհանցագործություններից զերծ չի նաև Հայաստանը: Դեպքերը տարատեսակ են' ֆինանսական խարդախություն, շորթում և այլն: «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ' ՀՀ գլխավոր դատախազության, տեղեկատվական ոլորտի աշխատակիցների հետ համատեղ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն այդ ոլորտում պատժաչափեր ի խստացման համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով` 2012 թ. ամռանից մինչև վերջին օրերը խարդախության շուրջ 20 դեպք է արձանագրվել, պատճառված վնասն էլ հասնում է 1 մլն դոլարի:

«Դրանք հիմնականում կատարվում են դրսից, համակարգչային խարդախության զոհ է դարձել, օրինակ, Չինաստանից ապրանք ներկրող գործարարը»,-ասաց Սամվել Հովսեփյանը: Նրա խոսքով` տարիներ շարունակ ինտերնետային գնորդ և վաճառող նամակագրական կապը, «որսում» է երրորդ անձը և արդեն վերջնական պայմանավորվածության ժամանակ, երբ կողմերը փոխանցում են բանկային և այլ տվյալներ, երրորդ անձը վաճառողին է ուղարկում իր հաշվեհամարը: Արդյունքում գումարը փոխանցվում է խարդախի հաշվին, գործարարը հայտնվում է տուժողի կարգավիճակում, ապրանքն էլ մնում է Չինաստանում»,-ասաց Սամվել Հովսեփյանը: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով` վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ մի նամակը կարող է ուղարկվել Չինաստանից, մյուսը՝ Հարավային Աֆրիկայից, այլ երկրից:

Սամվել Հովսեփյանի փոխանցմամբ` այս տարվա երեք ամիսներին արձանագրվել է գրեթե նույնանման երկու դեպք: Խոսելով ինտերնետային (հիմնականում արտերկրի) ծանոթությունների մասին` նա նշեց, որ տվյալ անձը ներկայանում է մեծահարուստ, Անգլիայի քաղաքացի, վստահություն է ձեռք բերում, մեկ-երկու ամիս անց իբր ծանրոց է ուղարկում իր «սիրեցյալին»' թանկարժեք նվերներ, համակարգչային տեխնիկա (եթե անցյալ տարի գումարի չափը 50 հազար, այս տարվա երկու դեպքն արդեն շուրջ 250 հազար ֆունտ ստերլինգ է կազմել, շուրջ կես միլիոն դոլար): Որոշ ժամանակ անց, քաղաքացին զանգ է ստանում, հիմնականում իբր Մալազիայից, իբր ծանրոցը մաքսատանն է, ճիշտ չի հայտարարագրված, ապահովագրած չի, ոստիկանական ստուգում պիտի անցնի և այլն: Առաջարկվում է գումար փոխանցել խնդիրը կարգավորելու համար: Եթե քաղաքացին փոխանցում է, ապա դա սկսում է շարունակական բնույթ ստանալ: Նման խարդախությունների համար օգտագործվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցը, երկրներն էլ տարբեր են' Անգլիա, Մալազիա, Հնդկաստան և այլն:

Ոստիկանության պաշտոնյայի խոսքով` մեկ այլ դեպքով, քաղաքացին էլ. փոստով նամակ էր ստացել, իբր մեկ միլիոն դոլարի հասնող «Կոկա կոլայի» քարտ է շահել և դրա դիմաց սկսել էր փոխանցումներ անել: Սամվել Հովսեփյանն ասում է, որ խարդախությունները կատարվում են ձևավորված խմբերի կողմից, հստակ դերաբաշխումներով, նամակներն էլ միայն մեր երկիր չեն ուղարկվում: Երկու տարի առաջ դեպք արձանագրեցինք, երբ ՌԴ-ից հայ կնոջ անունով խաբել էին եվրոպացիների:

2013 թ. կիբեռհանցագործությունների ոլորտում 82 դեպք է արձանագրվել (2012-ին' 38 է եղել): Ոստիկանությունում ասում են, որ ցուցանիշի բարձրացումը պայմանավորված է հանրության շրջանում իրականացված զգալի աշխատանքով. մարդիկ սկսել են հասկանալ, որ իրենց նկատմամբ «կիբեռ» ոտնձգություն է կատարվել ու դիմել են իրավապահներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց
Ամենադիտված