ԱՄՆ-ն շուտով կարող է հարված հասցնել Իրանին. սենատոր Բլումենտալ
ԱՄՆ
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը CNN-ին ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են մոտ ապագայում հարված հասցնել Իրանին։
«Իմ մասնակցած որոշ ճեպազրույցներից, ինչպես նաև այլ աղբյուրներից ես այն տպավորությունն ունեմ, որ ռազմական հարվածը կարող է անխուսափելի լինել», - ասել է Բլյումենտալը։
Նա սա գնահատել է՝ որպես «շատ մտահոգիչ, քանի որ այն կարող է վտանգել ամերիկացի որդիների և դուստրերի կյանքը և հանգեցնել զգալի մարդկային կորուստների»։
«Ես չեմ կարող ավելի կոնկրետ լինել, քանի որ ես այս ճեպազրույցներից առնվազն մեկը, կամ ավելի ճիշտ՝ մի քանիսն ունեցել եմ փակ դռների հետևում։ Ես հաստատ չեմ ասում, թե երբ դա կարող է տեղի ունենալ, բայց դա շատ հավանական տարբերակ է՝ որպես պոտենցիալ ծրագիր», - ասել է Բլյումենտալը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու