«Ինչպե՞ս կարելի է չուրախանալ մի մարդու նշանակումից, որի թշերը անձամբ Լավրովն է կմճտել». Վարուժան Բաբաջանյան
Բլոգոսֆերա
Վերջապես լուսավոր կետ Հայաստանի քաղաքական դաշտում. Էդուարդ Նալբանդյանը վերանշանակվեց ԱԳ նախարարի պաշտոնում:
Երևի ես միակ շնչավոր էակն եմ այս երկրագնդի վրա, որի սիրտը այս նշանակման փաստից փառավորվեց... Ախր ո՞նց կարելի է քննադատել մի նախարարի, որի ջանքերի շնորհիվ բարեկամական Զիմբաբվեի հետ հաստատվեցին անկեղծ դիվանագիտական կապեր (հիշում եք, չէ՞` այդ երկիրը այնքան անկեղծ է, որ բնակիչները չփլաղ են ման գալիս), մեր եղբայրական ժողովուրդների ցանկը համալրեցին Հյուսիսային Կորեան և չքնաղ Վանուատուն, ախր ո՞նց կարելի է դժգոհել մի ղեկավարից, որի կառույցում ուղղակի դրախտ է` մարդիկ փող են ստանում ոչինչ չանելու դիմաց, ո՞նց կարելի է դժգոհել մի մարդուց, որի ղեկավարած կառույցի շենքը Էռնեկյանը շուտով քյաբաբնոց է դարձնելու (խիստ ազգային ուտեստ), ինչպե՞ս կարելի է չուրախանալ մի մարդու նշանակումից, որի թշերը անձամբ Լավրովն է կմճտել, Քոնդոլիզան էլ` Ռայսը, վայթե բլդուղ արեց...
Չուզող ազգ ենք էլի, հո զոռով չի...
Հ.Գ. - Հա, մեկ էլ տեսնես ՀՀԿ տատին աղոթել է այս սուրբ մարդու համար... Չար լեզուները պնդում են, որ այդ հրաշագեղ տատին Սերժ Սարգսյանի համար հասարակական կարծիքի միակ չափիչն է...:
Գրառումը` Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու