ԱՄՆ-ում զգուշացնում են Թրամփին․ Իրանը չի ընդունի «կապիտուլյացիայի» սցենարը
ԱՄՆ
ԱՄՆ-ում հնչել են կոչեր նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերանայել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ ակնկալիքները։ ԱՄՆ բանակի նախկին փոխգնդապետ Դենիել Դևիսը հայտարարել է, որ Թեհրանի անվերապահ կապիտուլյացիան նույնիսկ չի քննարկվում որպես հնարավոր տարբերակ։
Նրա խոսքով՝ Իրանը երկար տարիներ դիմակայել է խիստ պատժամիջոցներին և պատերազմական ճնշմանը, ուստի չի կարելի ակնկալել, որ այն արագորեն կհանձնվի նույնիսկ ռազմական գործողությունների սրման դեպքում։ Դևիսը նաև հորդորել է չհետևել այն խորհրդատուների կարծիքին, որոնք հակառակն են պնդում՝ զգուշացնելով հնարավոր լուրջ տնտեսական հետևանքների մասին։
Փորձագետի գնահատմամբ՝ հակամարտության սրումը կարող է հանգեցնել էներգակիրների և մի շարք կարևոր ռեսուրսների պակասի՝ ներառյալ նավթը, վառելիքը և պարարտանյութերը։ Միաժամանակ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է կոշտ պատասխան քայլերի, եթե ԱՄՆ-ը շարունակի ծովային սահմանափակումները, ինչը մեծացնում է տարածաշրջանային լարվածությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու