Իրանի հրթիռային պաշարների կեսը սպառված է․ գնահատական Մոսկվայից
Իրան
Ռուսաստանում գնահատել են Իրանի հրթիռային կարողությունները՝ նշելով, որ վերջին հարվածների ընթացքում Թեհրանը սպառել է կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների շուրջ կեսը։ Ռազմական փորձագետ Դմիտրի Կորնևի խոսքով՝ խոսքը վերաբերում է հիմնականում այն հրթիռներին, որոնք կիրառվել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օբյեկտների դեմ։
Փորձագետը նշել է, որ առավել հաճախ օգտագործվել են Fateh, Zolfaghar և Qiam ընտանիքների հրթիռները, որոնք կիրառվել են հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող թիրախների դեմ։ Միաժամանակ միջին և միջանկյալ հեռահարության հրթիռները, ինչպիսիք են Emad և Khorramshahr-ը, օգտագործվել են ավելի սահմանափակ, ինչի շնորհիվ դրանց պաշարները պահպանվել են ավելի բարձր մակարդակի վրա։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Իրանը բախվում է հրթիռների գործարկման համակարգերի պակասի խնդրին։ Տարբեր գնահատականներով՝ երկիրը կորցրել է արձակման կայանքների զգալի մասը, ինչը սահմանափակում է մնացած զինանոցը լիարժեք կիրառելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու