Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել 

Թուրքիայի նախագահական պալատը պատկանում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ ընտանիքի. թուրքական կայք

Համաշխարհային Մամուլ

Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շեմին թուրքական bianet.org անկախ լրատվական կայքը ընթերցողներին է ներկայացրել Թուրքիայի Հանրապետության նախագահական Չանքայա պալատի շենքի իրական պատմությունը, ըստ որի' այն պատկանել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված Քասաբյանների ընտանիքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական կայքը գրում է, որ թեև պաշտոնական վարկածով նշվում է, որ Քասաբյանների ընտանիքը Չանքայա պալատը իրերի հետ միասին «վաճառել» է Բուլղուրլուզադեներին, սակայն, հայ ընտանիքի երրորդ սերունդ Էդվարդ Չուհաջին, ով ներկայում բնակվում է Կանադայի Օտտավա քաղաքում, անձամբ պատմել է իրականությունը, որը թուրքական պետությունը 99 տարի թաքցրել է սեփական ժողովրդից:

Նշելով, որ թուրքերն Անատոլիայում հաստատվել են 1071 թվականին' հայկական Մալազկերտի զավթումից հետո, կայքը պատմում է ներկայիս Թուրքիայի նախագահական պալատի իրական պատմությունը:

«1919 թվականի կեսերին Մուստաֆա Քեմալը ժամանում է Անկարա: Նախ նա հաստատվում է գյուղատնտեսական դպրոցի, հետո' կայարանների վարչության շենքերում: Հետո և նա, և նրա շրջապատը գտնում են, որ այդ շենքերը «փաշային» վայել չեն, և սկսում են նրա համար «հարմար» շենք փնտրել: Այն ժամանակ մոտ 15 հազար բնակչություն ունեցող Անկարայի մուֆտի և «Իրավական պաշտպանության հանրության» նախագահ Ռիֆաթ Բոջեքչին Քեմալի հետ ձիերով շրջում են ավանում և շատ են հավանում «Բուլգուրջուզադերենի ընտանիքից Թեվֆիք էֆենդիի տունը», որը կարճ ժամանակ հետո նրանից գնում են 4500 լիրայով: Մինչ այս պահը պաշտոնական պատմությունն է, սակայն, իրականությունը բոլորովին այլ է, որի մասին քչերը գիտեն:

Պալատն իրականում պատկանում է Անկարայի հայ բնակիչներից' Քասաբյանների ընտանիքում 1857 թվականին ծնված Հովհաննես Քասաբյանին: Մինչ 1915 թվականը, Քասաբյանների ընտանիքը «Անգորա» տեսակի այծի թանկարժեք բուրդ էր արտահանում Անգլիա և համարվում էր Անկարայի ամենահարուստ ընտանիքը:

1915 թվականի օգոստոսին Անկարայից 1200 հայեր դուրս են բերվում ավանից և սպանվում: Անկարայի 1500 հայեր արքեպիսկոպոսի հետ միասին օգոստոսի 29-ին արտաքսվում են Հալեպ, սակայն, Սիրիայի հյուսիսարևմտյան Մեսքենե վայր հասնում է նրանցից ընդամենը 34-ը: Այդ գաղթի ժամանակ Քասաբյանների ընտանիքի փեսաներից մեկին հաջողվում է Քոնյայի ճանապարհին քարավանից նրանց փախցնել Ստամբուլ, այնտեղից էլ' արտասահման…

Քասաբյանների ընտանիքը ոչ Չանքայա պալատը, ոչ էլ այնտեղ գտնվող իրերը ոչ մեկին չի վաճառել: Իրերը գողացվել են: Նրանց է պատկանել ոչ միայն Չանքայան, այլ նաև Չեքիօրենում գտնվող ամառանոցը, որը զավթել է Անկարայի Ուլուս թաղամասում խորհրդարանի շենքը կառուցած Քոչ ընտանիքը:

Ներկայումս Չանքայան կառավարում է նախագահականը, բայց այն պատկանում է Թուրքիայի խորհրդարանին: Պալատի իրական տերերը Քասաբյանների ժառանգորդներ Էդվարդ Չուվաջին և Վերգին Քասապօղլուն են:

Թուրքիայի Հանրապետությունը, որը պատմությանը մեծ թվով փշոտ և արյունոտ վարդեր է նվիրել, պարտավոր է առերեսվել իր անցյալի հետ: Գուցե դա անի ներկայում նախագահի թեկնածու Սելահեթդին Դեմիրթաշը: Քանի որ նա էլ գիտի, որ 1071-ից Չանքայա գագաթի «վերելքի» ճանապարհին նախագահական նստավայրը ծանր բեռ է հանդիսանում»,- գրում է թուրքական կայքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառով
Ամենադիտված