ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Կուզեմ,որ Չարենցի երազը այսօրվա մեջ հնարավոր լինի իրականացնել. գրականագետ

Գիտություն և Մշակույթ

Այսօր լրանում է հայ մեծանուն բանաստեղծ և գրող Եղիշե Չարենցի ծննդյան 115- ամյակը։ Գրականության և իր ժամանակների հասարակական կյանքում Չարենցի կատարած դերի մասին զրուցեցինք ԵՊՀ դասախոս, գրականագետ Սիրանուշ Դվոյանի հետ։


Չարենցի գալով՝ գրականանությունը որակապես նոր աստիճանի է հասնում։ Տերյանից հետո միակը Չարենցն է այդ թվականներին, որի ընկալմամբ գրականությունը բացի հույզեր արտահայտելուց, խոսում է ինքն իր մասին, կարողանում է իրեն նայել բազմաչափության մեջ: Երկրորդը, որ պակաս կարևոր չէ, Չարենցի մոտ և Չարենցով է, որ գրականությունը բերում է նաև մշակութային շատ լուրջ հարց՝ մենք Եվրոպա ենք, թե՝ Արևելք ենք։ Որտե՞ղ են հանդիպում այս երկուսը, ի՞նչ հարաբերություններ կարող են ունենալ: Բայց դրա համար նախ պետք էր գրականությունը հանել տեղական ավանդույթից ու հետո միայն հայտնվել սահմանային այդ կետում: Չարենցի համար այս երկուսի սահմանային կետում լինելը շատ կարևոր էր։ Եվ առաջին անգամ հենց ինքն է խնդրականացնում, որ սահմանային տեղում ենք։


Այդ սահմանային տեղը նրա համար շատ կարևոր էր նաև իբրև քաղաքացի, որը ապրում էր որոշակի ժամանակաշրջանում։ Հասարակական դիրքերից հարցին մոտենալու դպքում էլ նույնը ունենք, այսինքն՝ անընդհատ սահմանային տեղում, սահմանային վիճակում փորձել հասկանալ՝ ինչ ասել է որոշակի ինքնություն։ Այս հարցը ոչ միայն մշակութաբանական հարց է, այլև որոշակի իրականություն ստեղծելու, որը իրեն շատ հետաքրքիր էր։


Տիկին Դվոյան, դուք նշեցիք, որ փաստորեն Տերյանից հետո Չարենցը առաջինն էր, որ շարունակեց Տերյանի գործը։ Բայց չենք կարող չնկատել նրանց մեջ եղած տարբերությունը. ի տարբերություն Տերյանի, որի մոտ տրամադրության, բովանդակային և ֆորմայի ընտրության կտրուկ փոփոխություններ չկան, Չարենցի մոտ տրամադրությունը, ասելիքը, ֆորման անընդհատ փոփոխվում են։ Ինչո՞վ է պայմանավորված նրա այդ տարերայնությունը։


Հենց տարերայնությամբ, ես այդպես կասեի։ Չարենցի բանաստեղծության բնորոշ հատկանիշը հենց տարերայնությունն է, լավ իմաստով՝ հեղհեղուկությունը, քանի որ Չարենցի համար խնդիրը բանաստեղծություն գրելը չի եղել, այլ բանաստեղծելը։ Չարենցի լինելության կերպը հեղվելն էր, պոռթկալը, նա այն տեսակն էր, որ այդքան երկար մշակելու, մոզայիկա հավաքելու համբերություն չուներ, իրենը այդ բխումներն էին։ Բայց որ ավելի հետաքրքիր է, որքան էլ տարօրինակ թվա, այս դեպքում, այդպիսի հանկարծակի բխումները բացարձակապես քաոսային չեն։ Քաոսային կարող են թվալ, բայց կարգավորված են ու բոլորը միասին ամբոջացնում են իրար։ Եթե ուշադիր լինենք, այն, ինչ նա անում է 10–ականներին, 30-ականներին արվածը մեկուսի ու կտրված է դրանից։ Միայն մեզ է թվում, թե նա հենց այդպես՝ ուղղակի պայթեց։ Պարզապես այդ ամբողջությունը ընկալելու համար շատ խորը ընթերցում է ենթադրվում։


Իր բանաստեղծություններից մեկում Չարենցը ընկերոջը խորհուրդ է տալիս ժամանակի ոգին արտահայտելու համար յուրաքանչյուր նյարդով կապվել դարին։ Չարենցը ի՛ր դարի ոգին էր արտահայտում, իսկ այս դարի մարդուն ինչո՞վ կարող է նա օգնել։


Բայց նախ պետք է հասկանալ, թե ով է այսօրվա մարդը և բացի այդ, այսօրվա հա՞յ մարդը, թե՞ մարդը: Չմոռանանք' Չարենցը սոցիալիստ էր: Օրինակ, սա հարց է, որ Չարենցով մտնում է գրականություն, կարո՞ղ է լինել ոչ լոկալ մշակույթ, ո՞րն է դա: Սա իր ժամանակի տագնապներից մեկն էր, ու ինքնությունը այս լարումի մեջ էր ստեղծվում: Այսօր, ցավոք սրտի, գրականության մեջ դեռ չեմ զգում այս տագնապը, Չարենցի երազած ապագայի կառուցումը այսօրվա մեջ չեմ տեսնում։ Հիշում ենք ծննդյան ու մահվան առիթով, կենացներ ասում ու գնում ապրելու կենցաղով: Ես կուզեմ, որ Չարենցի երազը տեսնենք, ու այսօրվա մեջ այդ երազը մարմնավորվի։ Եթե շատ ավելի ուղղակի ասեմ՝ Չարենցի ապագայի երազը, նրա պատկերացրած այսօրվա մարդը թեթև, առանց զոհաբերումների, արևոտ քաղաքում քայլող Գանգրահեր տղան է: Ցավոք սրտի դա չեղավ 60-ականներին. դա չեղավ ավելի ուշ էլ։ Հիմա, կուզեմ, որ այն երազը, որ նա ուներ, այսօրվա մեջ հնարավոր լինի կառուցել։

Օվսաննա Գևորգյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված