«Բարսելոնայի» պարտությունը զարմացրեց. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար անակնկալ է եղել կատալոնյան «Բարսելոնայի» պարտությունն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Մալագայի» դեմ խաղում (0:1):
«Ակնհայտ է, որ «Բարսելոնայի» պարտությունը զարմացրել է բոլորին, քանի որ թիմը շատ լավ մարզավիճակում էր և լավ ֆուտբոլ էր ցուցադրում: «Բարսելոնայի» պարտությունից հետո, մեր հաղթանակը «Էլչեի» նկատմամբ շատ կարևոր էր, որպեսզի մրցակցի նկատմամբ ավելի մեծ առավելություն ստանայինք: Սակայն առաջնության չեմպիոնի կոչումը կվճռվի վերջին տուրում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալն» «Էլչեի» դեմ արտագնա խաղում հաղթել է 2:0 հաշվով և կատալոնացիներին գերազանցում է 4 միավորով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ