Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները 

Հաղթանակի գեներալները

Հասարակություն

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին ընդառաջ «Արմենպրես»-ը նախաձեռնում է «Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքը: Ձե ր ուշադրությանն ենք ներկայացնելու Հայրենական մեծ պատերազմին իրենց արժանի ավանդը ներդրած հայազգի մարշալներին, գեներալներին և ադմիրալներին, որոնցից 68-ը վերը նշված բարձր կոչումներին արժանացել են 1940-1945 թվականների ընթացքում, իսկ 94-ը' 1946-1997թվականներին:

Հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ միասին, մեծ ներդրում է ունեցել պատմական խոշոր նշանակություն ունեցած հաղթանակի գործում: Խորհրդային Հայաստանից պատերազմին մասնակցել է ավելի քան 300.000, ԽՍՀՄ-ից' 500.000, իսկ ամբողջ աշխարհից' ընդհանուր առմամբ' 600.000 հայ, որոնցից շուրջ 200.000-ը զոհվել է մարտերում:

Փետրվարի 23-ին, որը ԽՍՀՄ-ում նշվում էր որպես Զինված ուժերի և ռազմածովային նավատորմի օրը, «Արմենպրես»-ն ազդարարում է շարքի մեկնարկի մասին' ներկայացնելով հայերի սխրանքի ու փառքի պատմությունը' թվերով:

«Արիության համար» և «Մարտական ծառայությունների համար»' 66 հազարից ավելի հայորդի

ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Գլխավոր կադրերի վարչության պարգևատրման բաժնի 1947թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով' «Արիության համար» և «Մարտական ծառայությունների համար» մեդալներով պարգևատրվել են 9 միլիոն 284 հազար 199 մարդ, որոնց թվում'  ռուսներ' 6 միլիոն 172 հազար 976, ուկրաինացիներ' 1 միլիոն 710 հազար 766, բելառուսներ' 311 հազար 105, հրեաներ' 160 հազար 772, հայեր' 66 հազար 802, վրացիներ' 49 հազար 106, ադրբեջանցիներ' 36 հազար 180 մարդ և այլն:

ԽՍՀՄ հերոս 106 հայորդիներ

Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվել է 106 հայորդիների, որից' 4-ին Խորհրդաֆիննական պատերազմում, 101-ին Հայրենական մեծ պատերազմում և 3-ին' հետպատերազմյան շրջանում: Ընդ որում' ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, օդաչու, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը վերը նշված բարձր կոչմանը արժանացել են կրկնակի անգամ (պատերազմի տարիներին այդ բարձր պատվին արժանացել է 115 մարդ, որոնց թվում չկան ոչ ադրբեջանցիներ, ոչ վրացիներ):

Փառքի շքանշանակիրներ

Հայրենական մեծ պատերազմում կատարած սխրանքների համար 27 հայորդիներ պարգևատրվել են Փառքի շքանշանի 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճաններով (Փառքի շքանշանի 1-ին աստիճանով պարգևատրվել է ընդամենը 2500 մարդ) ու դարձել Զինվորական փառքի շքանշանի լրիվ ասպետներ, որոնց իրավունքները ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1967 թվականի սեպտեմբերի 6-ի հրամանագրով հավասարեցված են Խորհրդային Միության հերոսների արտոնություններին:

Սոցիալիստական աշխատանքի հերոսներ

Պատերազմի տարիներին գիտության և արդյունաբերության բնագավառում կատարած նշանակալի ծառայությունների համար 12 հայորդիների շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում. ՄԻԳ կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր, ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանին, Հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցին և Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին այդ բարձր կոչումը շնորհվել է կրկնակի:

Կյանքի գնով սխրանքի ասպետներ

ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հատուկ հրամաններով իրենց կյանքի գնով արտակարգ սխրանքներ կատարած 6 հայորդու անունները առհավետ գրանցվել են իրենց ծառայած զորամասերի ստորաբաժանումների անձնակազմերի ցուցակներում:

Մարշալներ և ծովակալներ

Հետպատերազմյան տարիներին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին 1955 թվականին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում, նույն թվականին ծովակալի կոչում է շնորհվել Հովհաննես Իսակովին, 1975թվականին Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում է շնորհվել Համազասպ Բաբաջանյանին, իսկ 1980 թվականին ինժեներական զորքերի մարշալի կոչում է շնորհվել Սերգեյ Ագանովին, որը պատերազմի տարիներին սակրային վաշտի հրամանատարից հասել էր բանակի ինժեներական զորքերի շտաբի պետի պաշտոնին: Հայ ծովային սպաներից փոխծովակալի (վիցե-ադմիրալ) կոչում է շնորհվել 4, իսկ դեր-ծովակալի (կոնտր-ադմիրալ) կոչում' 6 հայորդիների:

Նրանք նաև որոշումներ կայացնողներ էին

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ զորավարներից մեկը եղել է ռազմաճակատի, 3-ը' բանակի, 5-ը' կորպուսի, 22-ը' դիվիզիայի, 25-ը' բրիգադի, ավելի քան 100-ը' գնդերի հրամանատարներ: Հայ գեներալներից 3-ը եղել են ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, 2-ը' ռազմաճակատի հրետանու հրամանատար, 3-ը' ռազմաճակատի վարչության պետ, 2-ը' ռազմաճակատի գլխավոր վիրաբույժ և այլն:

Պատերազմի տարիներին հայ ժողովրդի մեծանուն զավակները մարտնչել են բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորամասերի կազմում: Հայորդի զավակները ամենուրեք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը, հարստացրել նրա մարտական փառապանծ ավանդույթները և իրենց արժանի ավանդը ներդրել աշխարհի առաջադեմ մարդկության ոխերիմ թշնամի ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետո
Ամենադիտված