Պելեգրինին՝ «Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» կայանալիք դիմակայության մասին
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անդրադարձել է կատալոնյան «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք խաղին և նշել.
«Իմ տղաների մոտ ուժ եմ զգում: Կփորձենք արագ գոլ խփել: Հասկանում եմ, որ այս խաղը տևելու է 180 րոպե: Պատասխան խաղում պարտադիր գործոնը ամուր պաշտպանությունն ու արտագնա պարտադիր գոլն է լինելու, համոզված եմ, որ այն մեզ անհրաժեշտ է: Կարծում եմ` կատալոնյան թիմի հետ վերջին հանդիպումից հետո ավելի ուժեղ ենք դարձել: Այժմ չենք կարող բողոքել փորձի պակասից: Այն առկա է թիմիս մոտ», -Պելեգրինիի խոսքը մեջբերում է BBC-ն:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 24-ին՝ Անգլիայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ