Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

«Եվրատեսիլ-2015»-ի՝ Հայաստանի Genealogy խմբի երրորդ մասնակիցը ևս հայտնի է (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վահե Թիլբյան/Եթովպիա

Վառ կերպարով և եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է: Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական և լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող:

Չնայած Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են: Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին:

Վահեն լրջորեն սկսել է մտածել երաժշտության մասին, երբ արդեն Կանադայի Վանքուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ էր: Նա բակալավրի կոչում է ստացել ընդհանուր գիտություններից՝ մասնագիտանալով կենսաբանության մեջ: Այդ ընթացքում Վահեն արդեն գերված էր պարով և, լինելով պրոֆեսիոնալ միջազգային լատինամերիկյան պարահանդեսային ոճի պարող, «Salsegnochu» պարային խմբի համահիմնադիրն ու պարուսույցն էր: Այս ամենին զուգահեռ՝ Ադիս Աբեբայում Վահեն երգում էր «The Motley Singers» երգչախմբում՝ որպես գլխավոր տենոր:

Համալսարանն ավարտելուց հետո Վահեն 3 տարուց ավելի աշխատել է բիզնեսի ոլորտում և 2008 թվականին, թողնելով իր հիմնական աշխատանքը, ամբողջությամբ նվիրվել է երաժշտությանը: Իր ընկերներ Բիտիկ Էմլաելու և Լեդջ Լեոի աջակցությամբ միացել է ‘’Z Beyaynetus’’ խմբին: Շուտով DC-ից ժամանած և Եթովպիայում հաստատված պրոդյուսեր և կատարող Քենի Ալենը, լսելով Վահեին տեղի ժամանցային վայրերից մեկում, առաջարկել է նրան դառնալ իր բեք վոկալիստը' ‘’251 Band’’ խմբի ալբոմի թողարկման շրջանակում: Առաջարկն ընդունելուց հետո Վահեն աշխատել է նրա հետ երկար տարիիներ՝ հանդես գալով տեղի երաժշտական փառատոնների և այլ միջոցառումների ընթացքում: Հաջորդիվ, որոշելով փոփոխություն մտցնել իր ժանրի և երգացանկի մեջ, Վահեն միացել է ‘’Eshee Havana’’ սալսա խմբին: Նա աշխատել է եթովպական երգերի օրիգինալ ռեմիքսների՝ սալսա ոճի փոխակերպումների վրա: 2011 թվականին ‘’Big Brother Africa’’ շոուի շրջանակում հասել է եզրափակիչ փուլ:

Վահեն ինքն է գրել իր առաջին երգի՝ «Life or Something Like it» բառերը և Միքայել Հաիլուի հետ միասին գործիքավորել և ձայնագրել են երգը 2010 թվականին: Ոգեշնչվելով երգի հաջողությունից'Վահեն սկսել է գրել սեփական երգերի բառերը: 2012 թվականին նրա «Don’t Stop» սինգլն առաջադրվել է Armenian Pulse Music Award-ում՝ որպես հայ կատարողի լավագույն անգլերեն երգ և օնլայն քվեարկությամբ գրավել է 3-րդ տեղը:

2012 թվականի նոյեմբերին Վահեն ավարտին է հասցրել իր «Mixology» ձայներիզն ու թողարկել այն անվճար:

2013 թվականի մայիսին Վահեն թողարկել է «Yene Tizita» երգի տեսահոլովակը, որը թարգմանաբար նշանակում է կարոտ կամ հիշողություններ. այն հին եթովպական երգի վերաթողարկումն էր: Տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերը եղել են Արամազդ Կալայջանն ու Մուլուգետա Ամարուն:

Արդեն 2 տարի է Վահեն «Zemen Band» խմբի մենակատարն է: Նա աշխատել է երգիչներ Zeritu Kebede և Michael Belayneh-ի հետ և Nubian Arc Band երաժշտական խմբի հետ: Նա նաև հանդես է եկել որպես բեք վոկալիստ և համերգի առաջին կատարող Ledj Leo, Abby Lakew, Nhatty, Tsedenya Gebremarkos, Eyob Mekonnen, Shewandagn Hailu-ի համար, ինչպես նաև ելույթ է ունեցել աֆրիկացի արտիստներ Oliver Mtukudzi, Vee and Liz Ogumbo-ի հետ, երբ նրանք հյուրախաղերվ հանդես են եկել Եթովպիայում:

Վահեն թղթակցել է Ադիս Աբեբայում հրատարակվող Zoma Magazine-ին և կարող է ազատորեն իր մտքերն արտահայտել հայերեն, անգլերեն, ամհարերեն, իտալերեն և ֆրանսերեն:

Հետագայում Վահեն մտադիր է թողարկել ևս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը՝ եթովպական, համարժեք մշակութային-երաժշտական էլեմենտներով՝ ներկայացնելով մշակութային այն խառնուրդը, որից ինքն է սերում:

2015 թվականին Վահեն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Վահեն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված