Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասին Կա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում Օրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվի ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջև Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել Դոհայում Քննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքը Հորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբ Հայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ» 

Շարմազանովը ՀԱԿ-ի համար քաղաքական դաշտում անելիք չի տեսնում

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց «Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին: ԱԺ փոխնախագահը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ուշադրությամբ լսել է Լևոն Զուրաբյանի ելույթը և ակամայից հիշ ել է ֆրանսիական բուրբոններին, ում մասին ասել են. «Նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»: «Հիմա խոսում ենք ճգնաժամի մասին, և ես կփորձեմ խոսել փաստերով: Այո, Հայաստանում կա ճգնաժամ, խորհրդարանում կա ճգնաժամ, քաղաքական դաշտում կա ճգնաժամ, սակայն դա ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ ընդդիմության կամ ընդդիմության մի հատվածի ճգնաժամն է: Դրա վառ ապացույցն այստեղ է: Ձեր ներկայացրած փաստաթղթի տակ, որը մենք քննարկում ենք, ստորագրել է մի ամբողջ խմբակցություն, որն այս պահին ձեզ հետ չէ, ձեր գաղափարները չի կիսում: Այսինքն՝ նրանց բացա կայությունը դրա մասին է խոսում: Բացակաների մասին խոսում են կամ լավը կամ՝ ոչինչ: Դրա համար ես հիմա ձեռնպահ կմնամ նրանց մասին խոսելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Շարմազանովը:

Նրա գնահատմամբ՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական պայքարը գաղափարական չէ, քանի դեռ ամեն ինչ անձնավորված է, և դա արվում է հենց ընդդիմության կողմից, քաղաքական դաշտում լինելու է ընդդիմության ճգնաժամ: «Որովհետև մենք քննադատում ենք ոչ թե երևույթները, այլ քննադատում ենք անձանց: Մենք ասում ենք, եթե այս մարդն իմն է, ուրեմն լավն է: Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ համամիտ լինել, կարող եմ Լևոն Զուրաբյանի կարծիքի հետ համամիտ լինել կամ չլինել, սակայն ընդդիմությունը պետք է ունենա գործիք, իսկ այդ գործիքը պայքարն է Սահմանադրության շրջանակներում: Հիմա այս դահլիճում ի՞նչ կատարվեց: Ձեր գործընկերներից մեկը (Նիկոլ Փաշինյանը) այսօր առաջարկեց անվստահության ճանապարհ, երբ ներկայացրել էր ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու մասին նախագիծ, սակայն դուք, առաջնորդվելով ձեր հայտնի գաղափարով, որ հատակի փայտ լինի՝ ՀՀՇ-ից լինի: Ասացիք՝ քանի որ սա մենք չենք առաջարկել, ուրեմն չենք ընդունում: Ասում եք՝ մենք մի ժամ հետո ունենք առաջարկ, կգանք՝ սա կանենք: Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Բնակաբանար, մեծամասնությունն ունի իր կարծիքը, դեմ քվեարկեց այդ նախագծին: Սակայն եթե դուք ազնիվ եք, անկեղծ եք մեր հասարակ ության հետ, կանգնեք ու ասեք, որ կապ չունի, թե Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, Ռուբիկ Հակոբյանը թե Նաիրա Զոհրաբյանը՝ եկեք միանանք: Սակայն դուք նույնիսկ այստեղ չեք կարողանում միավորվել»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ ՀԱԿ-ը վերջին տարիների ընթացքում՝ որպես քաղաքական միավոր, վեր էր ածվել մի քաղաքական ուժի վերջին վագոնի: «Եվ հիմա դուք ցայտնոտի մեջ եք: Քանի որ քաղաքական ուժը չի գնում ցնցումների ճանապարհով, գերադասում է կառուցողական ոճը, գիտակցում է, որ Հայաստանին պետք չեն ցնցումներ, այլ պետք է ուժեղ Հայաստան: Դուք այսօր ցայտնոտի մեջ եք, և ձեր դեմքը փրկելու համար փորձում եք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, սակայն դուք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ չեք»,- ընդգծեց նա:

Շարմազանովի համար անհասկանալի է, թե ինչպես է ՀԱԿ-ը խոսում ճգնաժամից, երբ իրենք են ճգնաժամի մեջ: «Դուք 7 հոգանոց խմբակցություն ունեք, սակայն 9 տարբեր երգ եք երգում: Նույնիսկ այս քննարկման ժամանակ ձեր խմբակցության մեծ մասը ներկա չէ: Այն, որ ձեր ներկայացրած հարցը նույնիսկ ձեր խմբակցության ներկայացուցիչներին հետաքրքիր չէ, խոսում է այն կարևոր փաստի մասին, որ սա մտացածին, շինծու օրակարգ է: Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ մենք չենք ասում, թե մեր երկրում ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ անարդարություններ, սակայն ընդդիմությունն իր աչքի գերանը չի տեսնում և ուրիշի աչքի փուշն է տեսնում. խնդիրը սրա մեջ է: Մենք պետք է կարողանանք կառուցողկաան, գաղափարական պայքար մղել: Հայ հասարակությանը, հայաստանյան քաղաքական դաշտին հարկավոր է գաղափարական պայքար: Ընդդիմության դաշտում ռևանշիստներ անհրաժեշտ չեն, այլ անհրաժեշտ է առողջ մթնոլորտ»,- հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխնածագահը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են առողջ պայքարի, պատրաստ են լսել ամենասուր քննադատությունները: «Բայց արձանագրում եմ, որ նույն այսօրվա քննարկումը նույնիսկ ձեր խմբակցության անդամներին հետաքրքիր չէ, նույնիսկ դուք չպաշտպանեցիք նույնանման հայտարարության նախագիծը, և այն, որ ձեր ներկայացրած նախագծի տակ ստորագրած մի ամբողջ խմբակցություն այստեղ չէ, ձեզ ցայտնոտի մեջ է դրել: Դուք հայտնվել եք քաղաքական գործընթացների լուսանցքում: Ձեր մեջ խոսում է ոչ թե առողջ բանականությունը, առողջ քննադատությունը, այլ, միգուցե, վիրավորանքը, միգուցե, գիտակցումը, որ դուք քաղաքական դաշտում այլևս անելիք չունեք»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացահայտվել է շաքարի փոխարինիչների անսպասելի վտանգըՀակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասինԱՄԷ բեռնափոխադրումները վերադառնում են իրանական երթուղիԿա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում ՀԱՊԿ-ն կոչ է արել ստեղծել կիբերսպառնալիքներին արձագանքելու համատեղ մեխանիզմներՕրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվիԸնկերությունները կրկին աշխատանքի են ընդունում աշխատակիցների․ արհեստական բանականությունը չի արդարացրել սպասելիքներըՂազախստանի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունները կկայանան օգոստոսի 23-ինՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ դաշինքը հասել է ռազմական ծախսերի աճի սահմանինԵրևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել էԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել ԴոհայումՔննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքըՀորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբReuters. Կիևը ԵՄ երկրներից 6.6 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջելԹուրքիան հայտնել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներըՀայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ»Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին«Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը «Պետական շահը մի կողմ է դրել». Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասինՈւկրաինան ԵՄ-ից 6.6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրելՄնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակումՀայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական ՍաֆարյանՀուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Հունիսին Իսպանիայում շոգի պատճառով մահացել է առնվազն 900 մարդԿարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. ԽուդոյանԺպիտ, որը մնաց մարդկանց սրտերում․ այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Ռուսաստանի մասին մտքերը իրեն թույլ չեն տալիս քնել Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ) Վենեսուելայի երկինքը կարմիր է դարձել երկրաշարժից հետոՀայաստանում գազը կթանկանա՞FT. Ավիաընկերությունները կոչ են անում ֆոն դեր Լայենին թեթևացնել ԵՄ սահմանային ստուգումները1միլիոն դրամից-150 հազար դոլլար. քաղաքացիները զեղծարարությունների պատճառով գումար են կորցրել«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. վնասը լրիվ վերականգնել է Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (տեսանյութ) Վենս. Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ինՌԴ-ն սանկցիաների 2-րդ խոշոր փաթեթն է պատրաստում․ ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանումՄիացյալ Նահանգները ավելի քան 900 զինվորական է ուղարկել Վենեսուելա Հայտարարվել է, որ 70% ընտրակաշառքով է ընտրել, ուրեմն պետությունը չի ապահովել հավասար պայմաններՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինելուԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. Վարդևանյան
Ամենադիտված