«ՀԺ». «Կենտրոն» հեռուստաընկերությունն առաջիկայում կդառնա ԵՏՄ հեռուստաալիքը
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը: Գրում է «ՀԺ»-ն:
Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան: Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում: Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաև ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: Երեկ, ահա, խորհրդարանում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել «zham.am»-ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն և հանձնել տեխնիկան:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ