Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով պաշտոնյա ՀՀ քննչական կոմիտեի համակարգում չի աշխատում. պարզաբանում
Հայաստան
«Հայկական ժամանակ» օրաթերթի՝ փետրվարի 24-ի թիվ 31 համարում «Կողմնակի եկամուտներ» վերտառությամբ նյութ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշել է, թե ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզաբանում ենք, որ տվյալ անուն-ազգանունով պաշտոնյա ՀՀ քննչական կոմիտեի համակարգում չի աշխատում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ամբողջական անվանումն է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, որն Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով տեղակալ չունի։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից