Աման լվացողի աշխատանք անգամ չեն տալիս, ասում են՝ ոտքերդ բարակ չեն. նաիրիտցիները՝ նախագահականի դիմաց (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր կրկին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց:
Նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցներից մեկի բնորոշմամբ՝ խեղճ ու կրակ մարդիկ վիզները ծռված սպասում են, թե երբ իրենց փողերը կտան:
«Ես էս տարիքիս որտեղ գնում եմ, աշխատանք, չեն տալիս, հասարակ աման լվացողի անգամ չեն տալիս, ասում են՝ տարիքդ չի ներում, անգլերեն չգիտես, ոտքերդ բարակ չեն»,- Lurer.com-ի լրագրողի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը.
«Մենք կգանք այստեղ այնքան, մինչև ստանանք կառավարության կողմից հաստատված ժամանակացույցը, 6 ամսվա ընթացքում պարտքի մարման գրաֆիկը»,- ասաց մյուս աշխատակիցը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ