Արմեն Երիցյանը ԼՂՀ նախագահի հրավերով մեկնել է Արցախ
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով' փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ է մեկնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Արմեն Երիցյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախա գահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանի, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի և այլ անձանց հետ:
Կքննարկվեն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի, համայնքների կայուն զարգացման, միգրացիոն հոսքերի կառավարման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման հարցեր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան