Google-ն իր բլոգներում կարգելի պոռնկագրությունն ու մերկությունը
Բլոգոսֆերա
Google-ը մերկության և պոռնկագրության պատկերման արգելք է սահմանում իր Blogger ծառայությունում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Independent թերթին:
Օգտատերերին մեկ ամիս է տրվել նման կարգի պատկերները հանելու կամ էլ դրանց մուտքը փակելու համար: Պաշտոնական արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 23-ին: Արգելքի տակ են հայտնվում նկարները և տեսագրությունները:
Ավելի վաղ Google-ը թույլ էր տալիս բլոգներում զետեղել պատկերներ և տեսագրություններ, որոնք բովանդակում էին «մերկություն կամ սեռական ակտիվություն»: Ըստ որում բլոգերներին խնդրել են իրենց հանդեսներում դնել «մեծահասակաների համար» նշումը: Բացի դրանից, կանոններն արգելել են այն մարդկանց պոռնկագրական պատկերների զետեղումը, որոնք արվել են առանց նրանց համաձայնության:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Blogger-ում մերկությունը չի արգելվի, եթե նկարի կամ տեսագրության բովանդակությունը «հանրային օգուտ» է ներկայացնում: Դա նշանակում է, որ բլոգներում կթողնեն կրթական կամ գեղարվեստական կոնտենտը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ