Ֆրանսիայում կործանված ինքնաթիռի օդաչուի օգնականը փակվել է օդախցիկում և ինքնաթիռն ինքնակամ իջեցրել է բախման (լուսանկար)
Բլոգոսֆերա
Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ֆրանսիացի դատախազը հաստատեց, որ օդաչուի երիտասարդ օգնականը՝ ազգությամբ գերմանացի Անդրեաս Լուբիցը, փակվել է օդախցիկում և ինքնաթիռը ինքնակամ իջեցրել է բախման՝ ակտիվացնելով համապատասխան կոճակը։ Նա չի արձագանքել զուգարան դուրս եկած գլխավոր օդաչուի հրամանին՝ բացել դուռը։
ԲԱՑԱՌԻԿ։ երիտասարդ օդաչուի օգնականի լուսանկարը»:

Ավելի վաղ Ավագյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ըստ վթարված Germanwings ավիաընկերության AIRBUS 320 ինքնաթիռի սև արկղի ձայնագրության՝ օդաչուներից մեկը վթարից առաջ դուրս է գալիս խցիկից և էլ չի կարողանում հետ վերադառնալ՝ փորձելով կոտրել դուռը, քանի որ ներսում մնացած օդաչուն չի արձագանքում։ Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է խցիկում մնացած օդաչուի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ կամ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին, քանի որ ինքնաթիռն անմիջապես չի ընկել, այլ աստիճանաբար վայր է իջել և բախվել սարին։ Այսինքն՝ խցիկում մենակ մնացած օդաչուն, որը դուռը դիտմամբ չի բացել, կամ ահաբեկչություն է իրականացրել՝ պատրաստ լինելով ինքնասպան լինել կամ ուղղակի ինքնասպան է եղել»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ