Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 

«Էդ ոչխարներից վախենալ պետք չի, իրանք ոչխար են, մենք՝ հովիվ, տղերքը թող պինդ մնան». Գյուլիստանի մարտում վիրավորված զինվոր

Բլոգոսֆերա

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր վերադարձանք Մուրացանից, որտեղ թիմով գնացել էինք այցելելու Գյուլիստանում տեղի ունեցած մարտում վիրավորված մեր տղերքից երկուսին՝ լեյտենանտ Սարգիսին ու ժամկետային Էդգարին...

Ամեն անգամ նման այցելություններից հետո, մոտս իրարամերժ ապրումներ են լինում ու դժվարությամբ եմ զսպում հուզմունքս, որովհետև մի կողմից իրոք շատ ծանր է տեսնել տենց բզկտված մեր տղաներին, մյուս կողմից էլ, նրանք մեկ էլ մնում-մնում, մի հատ էնպիսի բան են ասում, որ ամբողջ մարմնով փշաքաղվում ես։

Առաջինն այցելեցինք 93 թվականին ծնված լեյտենանտ Սարգսին, ով ընդամենը 8 ամիս առաջ է ավարտել ռազմական վարժարանը ու անցել ծառայության գործող բանակում։ Սարգիսը հարձակման ենթարկված մեր ջոկատի հրամանատարն է, ով մարտի առաջին իսկ վայրկյաններից կարելի է ասել կորցրել էր աջ ձեռքը (մենակ ջլերից ու կաշվից է կախված եղել ու ստիպված ամպուտացրել են)։

Երբ մտանք նրա պալատ, նա իր մոր հետ էր, սկզբում մի քիչ ամոթխած մթնոլորտում էինք, որովհետև իսկապես, չգիտես էլ ինչ ասես 22 տարեկան էս տղուն, որ դեռ նորմալ կյանք չմտած, հաշմանդամ ա դառել, ոնց քաջալերես, բայց արի ու տես, որ մի երկու բառ խոսալուց, երբ Սարգիսը բացվեց ու սկսեց կատակել, միանգամից մթնոլորտն էլ փոխվեց ու խղճահարության զգացմունքը փոխարինվեց հիացմունքով։
Պատկերացրեք, ես նայում եմ մի տղայի, ով ինձանից 5-6 տարի փոքր ա՝ թևը կտրված, սաղ գլուխը բեկորային վերքերով ա պատված, ու էդ վիճակում ասում ա, որ ինքը ուզում ա ոտքի կանգելուց հետո ծառայություն շարունակի ու պատմում ա իրա տղաներից, ոնց են կռվել, որ չեն վախեցել, չեն կոտրվել...

Չգիտեմ, մի տեսակ հասկանում ես տենց պահերի, թե ինչքան մանր են քո խնդիրներ ու իրականում ինչ անհրաժեշտ բան է գնալ ու նման տղաներին այցելել։ Անհրաժեշտ է ոչ այնքան իրենց համար (թեև իրենց էլ անկասկած շատ քաջալերում է, որ լրիվ անծանոթ մարդիկ գալիս են ու հարգանքի և շնորահակալության խոսքեր են ասում, այսինքն իզուր չեն իրենց զոհերն ու վերքերը և միայն իրենց ընտանիքի համար չեն իրենք վտանգում իրենց կյանքը), որքան հենց մեր համար՝ կյանքի համը նորից առնելու ու ինչ-որ ավելի վեհ բաների հետ հաղորդվելու, քան մեր առօրեական խժդժությունները, հոգսերն ու խնդիրները։

Խոստացա Սարգսին, որ իր բարեմաղթանքը կփոխանցեմ։ Ասում ա. «Էդ ոչխարներից վախենալ պետք չի, իրանք ոչխար են, մենք հովիվ։ Վախենալ պետք չի, տղերքն էլ թող պինդ մնան, դուխով լինեն ու ամենք իր տեղը իմանա»։

Հետո այցելեցինք Էդգարին, ով արդեն 16 ամսվա ծառայող էր։ Էդգարը բեկորային բազմաթիվ վնասվածքներ էր ստացել ու գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ստորաբաժանման դիպուկահարն էր, ով մարտը շարունակել էր մի քանի անգամ վիրավորվելուց հետո էլ, մինչև վրա էր հասել օգնությունը։ Հարցրեցինք. «Դո՞ւ ես 7 հոգուն խփած դիպուկահարը», իսկ նա պատասխանեց. «Չէ, ես 7 հոգու չեմ խփել»՝ չծավալվելով հասկացնելով, որ սպանել է, բայց ոչ 7 հոգու...

Էդգարը ոտքի կկանգնի ու նրա համար անգամ տեսական քննարկման առարկա չէր՝ կշարունակի՞ ծառայել, թե՞ ոչ։ Հարցրեցինք ծառայելո՞ւ է արդյոք, երբ ապաքինվի։ Պատասխանը հակիրճ էր. «Հա բա ի՞նչ եմ անելու»։ Թեև Էդգարի վճակը միջին ծանրության էր, նա ավելի «անտրամադիր էր»։ Հավանաբար, որովհետև ավելի շատ բան էր հիշում այդ մարտից ու ավելի մեծ սթրեսս է տարել՝ չենթարկվելով ցավային շոկին, բայց պինդ էր պահում իրեն...

Բառերով դժվար է բնութագրել այն ամենն, ինչ տեսանք ու առավել դժվար է, ներկայացնել, թե ինչ ենք հիմա զգում։ Կարող եմ մենակ ասել, որ քանի դեռ մեր սպաներն ու զինվորները էսպիսին են՝ մենք պարտվելու շանս չունենք։ Պարզապես պետք է, որ այ հենց էսպիսի տղերքը լինեն ընդօրինակման մոդել ու պետք է այ իրանց անունները ամբողջ ազգն իմանա ու հիշի, այլ ոչ թե հերոսաբար գերության մեջ հայտնվածներին, բայց դե չեմ ուզում շեղվել ընդհանուր թեմայից։

Մենք՝ քաղաքացիականներս, քիչ բան կարող ենք անել էս ու հազարավոր այլ տղերքի համար, բայց մի բան անել հաստատ կարող ենք՝ ուշադրություն դարձնել նրանց, հարգել նրանց, գնահատել նրանց և ցանկալի է, որ մարդիկ դա անեն, ոչ միայն համացանցում ու դիստանցիոն, այլ ռեալ կյանքում և իրանց հնարավորության սահմաններում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն ԹորոսյանՄխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինԿրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակայինՄնացական Սաֆարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների մասինՌուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է ԱՄԿ Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր ՌոբկեինՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԷրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումԵրևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվելՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը մեղադրել է Ուկրաինային՝ թմրանյութերի տարանցումը խրախուսելու համար Ռուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներԼազարևան պատմել է, թե ինչն է իրեն նյարդայնացնում ԻսպանիայումԱրևմուտքում Պուտինի խոսքերում «ակնարկ» են տեսել Օդեսայի վերաբերյալԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասինՄոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումըԱմերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ ԲադալյանԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետՀայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայովԼեհաստանում լեհերի և ուկրաինացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցելՌուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզի շուրջ երկու տասնյակ բնակավայրերի Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԹրամփը պնդել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-իցԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԷրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և Պաղեստինի հարցերըԵրևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովՌուսաստանում կանխատեսում են Լուսնի ռեսուրսների արդյունահանումը մոտ 20 տարվա ընթացքումԹուրքիայում հայտարարել են, որ որոշ երկրներ խոչընդոտել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնությանըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ամենադիտված