Բրյուսելում անցկացվել է բազմահազարանոց հանրահավաք ԵՄ-ում տնտեսման կոշտ միջոցառումների դեմ
Աշխարհ
Բելգիայի մայրաքաղաքում մոտ 20 հազար մարդ դուրս է եկել բողոքի զանգվածային ակցիայի՝ ընդդեմ ԵՄ-ում տնտեսման կոշտ միջոցառումների: Այս մասին հայտնել է Interfax-ը:
Կազմակերպիչներից մեկի՝ Վուտեր Հիլերտի խոսքով՝ իրենց հասարակությունը դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների՝ տնտեսական, բնապահպանական, աղքատության ու անհավասարության:
«Եթե մենք ցանկանում ենք դրանց պատասխան գտնել, պետք է փոխենք ներկա քաղաքականությունը: Մեր պահանջներն են՝ արդար հարկեր, հավասար հնարավորություններ բոլորի համար, ներդրումներ այնպիսի հիմնարար իրավունքներում, ինչպիսիք են կրթությունը, մշակույթն ու բնապահպանությունը»:
Ցուցարարները Բրյուսելի փողոցներ են դուրս եկել կարգախոսներով, որոնցով պահանջում են հարկային արդարություն, երիտասարդ սերնդի համար հեռանկարներ և տարեցների համար սոցիալական պաշտպանվածություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ