Լավրովը և Քերին քննարկել են իրանական միջուկային ծրագիրը և Մերձավոր Արևելքի իրադրությունը
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին, քննարկել են իրանական միջուկային ծրագիրը և Մերձավոր Արևելքի իրադրությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով Լոզանում կայացած հանդիպման արդյունքները` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը քննարկել են «վեցյակ»-Իրան բանակցային փուլի ընթացքը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ի շահ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության համապարփակ կարգավորման»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-յան էջի հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրներ՝ մերձավորարևելյան իրադրության շեշտադրմամբ»,- հավելել են ԱԳ նախարարությունում:
Լավրովը նաև մասնակցել է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) համակարգող նիստին՝ նախարարների մակարդակով:
Կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ մինչ այժմ չկարգավորված մի քանի հարցերի շուրջ, որոնք խոչընդոտում են Թեհրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ