Չիլիում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել, 20 բնակիչ անհայտ կորած է համարվում
Աշխարհ
Չիլիի հյուսիսում հեղեղումների հետևանքով զովածների թիվը հասել է 14-ի, ևս 20 բնակիչ համարվում է անհայտ կորած: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն:
Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Շուտով տարերային աղետի շրջան կուղարկվեն զինծառայողներ՝ տուժածներին օգնություն ցույց տալու համար:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, արդեն մեկ շաբաթից ավելի տևող սաստիկ անձրևների առաջացրած հեղեղումները, որոնք դարձել են խոշորագույնը վերջին 80 տարվա ընթացքում, հանգեցրել են գետերի վարարման և բազմաթիվ բնակավայրերի ողողման: Տարերքի մոլեգնումից ամենից շատ տուժել են Անտոֆագաստա, Ատակամա և Կոկիմբո վարչական մարզերը: Դպրոցներում չեղյալ են հայտարարվել պարապմունքները, իսկ քաղաքներում գործում է պարետային ժամ: Տեղական իշխանությունները երկյուղ են կրում, որ զոհվածների թիվը, հաշվի առնելով անհայտ կորածներին, կարող է աճել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ