ՌԴ քննչական կոմիտեն պարզել է Նեմցովի սպանության հնարավոր կազմակերպչի ինքնությունը
Ռուսաստան
Հետաքննությունը պարզել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի հնարավոր նոր ֆիգուրանտի ինքնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հրատարակության տվյալներով՝ տղամարդը, որը կապվել է հանցագործությունը կատարողների հետ, անվանվել է Ռուսլիկ: Հաղորդվում է, որ նա հանցագործություն կատարողներին իբր տրամադրել է զենք և ավտոմոբիլ և նրանց խոստացել է հինգական միլիոն ռուբլի: Թերթը ենթադրում է, որ նա կարող է լինել ոչ միայն սպանության կազմակերպիչն, այլև պատվիրատուն:
Հետաքննությունն առայժմ տղամարդու հետախուզում չի հայտարարել, քանի որ բավաարար քանակով ապացույցներ չունի հանցագործության հետ նրա առնչության վերաբերյալ: Առայժմ նրա մասին հայտնել է սոսկ Զաուր Դադաևը, որը մեղադրվում է քաղաքական գործչի սպանության մեջ:
Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի լույս 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)