Ավելի քան 13 հազար մարդ է տուժել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Աշխարհ
Ավելի քան 13 հազար մարդ է տուժել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որը մարտի 30-ին տեղի է ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Հույչժոու նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 09:47-ին (Երևանի ժամանակով ժամը 05:47-ին) Ցիմեն քաղաքից 29 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: Երկաշարժի օջախն ընկած էր 14,6 կիլոմետր խորության վրա:
Ըստ տեղական իշխանությունների տվյալների, երկրաշարժից ամենից շատ տուժել է Ցյանխե գավառը: Վնասվել են 3,1 հազար տներ, որոնց տանիքներից պոկվել է կղմինդրը, պատերին ճաքեր են հայտնվել:
Զոհվածների մասին չի հաղորդվում: Ներկայում, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժից տուժած շրջաններում իրականացվում են վերականգնողական և փրկարարական աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ