Թուրքիան որոշել է 2 սահմանային անցակետ փակել Սիրիայի հետ սահմանին
Աշխարհ
Թուրքական իշխանությունները որոշել են 2 դեռևս գործող սահմանային անցակետ փակել Սիրիայի հետ սահմանին: Մարտի սկզբից Հաթայ նահանգում տեղակայված «Օնչուփընար» և «Ջիլվեգյոզու» անցակետերը գործում էին միայն որպես տրանսպորտային տերմինալներ: Այդ մասին հայտնել է newsru.co.il-ը:
Որոշումը բացատրվում է սիրիական տարածքից եկող ահաբեկչական սպառնալիքով, որի աղբյուրը Բաշար ալ-Ասադի ռեժիմն է։ Թուրքական հետախուզության ներկայացուցիչների համաձայն՝ հատուկ ծառայություններն ունեն խոշոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ, որոնց նախապատրաստական աշխատանքներում տասնյակ մարդիկ են ներառված:
Պաշտոնական Անկարան դեռ չի հայտնում` արդյոք անցակետերը կրկին կբացվեն և երբ դա տեղի կունենա։ Նրանք հայտնում են փախստականների համար «բաց դռների» քաղաքականությանը հակված լինելու մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից