Արքայազն Ուիլյամը որպես շտապօգնության ուղղաթիռի օդաչու կաշխատի
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը շտապօգնության ծառայություններ իրականացնող Bond Air Services ընկերությունում անցել է աշխատանքի՝ որպես օդաչու, հայտնում է korrespondent.net-ը:
Այդ մասին երկուշաբթի հայտնել են Քենսինգթոնյան պալատում՝ Քեմբրիջի դքսի և դքսուհու պաշտոնական նստավայրում:
«Արքայազն Ուիլյամը սկսել է մասնագիտական գործունեությունը որպես Bond Air Services ընկերության աշխատակից»,- ասված է հայտարարությունում: «Առաջիկա ամիսներին նա լրացուցիչ ուսուցում կանցնի, մինչ Արևելյան Անգլիայում որպես շտապօգնության օդաչու ինքնուրույն թռիչքներ սկսելը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի վերջին Ուիլյամն ավարտել է շտապօգնության ուղղաթիռի լիցենզավորված օդաչու դառնալու իր ուսուցումը, ինչի համար արքայազնը 14 քննություն է հանձնել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ