ԱՄՆ-ն աջակցում է արաբական միացյալ բանակի ստեղծման գաղափարին. Պենտագոն
Աշխարհ
ԱՄՆ-ն աջակցում է արաբական երկրների՝ միացյալ զինված ուժեր ստեղծելու պլանները` Մերձավոր Արևելքում սպառնալիքներին դիմակայելու համար: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե նրանք ցանկանում են այդ ուղղությամբ ավելին անել, այս դեպքում, պայմանավորված Եմենում իրադրությամբ, ապա դա լավ է, քանի որ դա իրենց տարածաշրջանն է»,- ասել է Քարթերը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայունության ապահովման նպատակով կողմերի պատրաստակամությունը դրական պահ է:
Պատասխանելով այդ հարցում համագործակցելու ԱՄՆ-ի մտադրության մասին հարցին՝ Քարթերը նշել է, որ շատ պետություններ արդեն երկկողմ համաձայնագիր ունեն Միացյալ Նահանգների հետ:
«Նրանք մեր գործընկերներն են անվտանգության ապահովման առումով»,- ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ